Հունիսի 3-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ տիկին Դոմինիկ Վեյսին։ Հանդիպման ընթացքում դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, ինչպես նաև «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհիներ Լուսինե Բաղդասարյանն ու Գայանե Գրիգորյանը քննարկեցին դպրոցում ֆրանսերենի ուսուցման ընթացիկ վիճակը, խորացված ուսուցման կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև աշակերտների և մանկավարժների փոխանակման ու շարժունության ծրագրերը։ Տիկին Վեյսին ընդգծեց, որ դպրոցի հետ համագործակցությունն անցնում է նոր որակի, քանի որ 2025–2026 ուսումնական տարում ֆրանսերենը կուսուցանվի խորացված ծրագրով։ Այդ համագործակցության շրջանակում Ֆրանսիայի դեսպանատունը դպրոցին նվիրեց համակարգչային տեխնիկա, որը կօգնի ֆրանսերենի դասավանդումն ավելի արդիական և արդյունավետ դարձնել։ Մոտ ապագայում նախատեսվում է նաև դպրոցին տրամադրել ֆրանսերենի դասագրքեր և ուսումնաօժանդակ գրականություն։
| |
| |
Դիտումներ: 90 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |