Հունիսի 5-6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ, ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորության շրջանակում անցկացվել է «Ծնողավարություն» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարել է մենթոր ուսուցիչ Վիտալիկ Բագրատյանը։ Դասընթացին մասնակցել են Գորիսի շրջանի 15 տարբեր դպրոցներից 27 ուսուցիչներ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերելու արդիական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ուղղված ծնողների հետ արդյունավետ համագործակցության կազմակերպմանը։ Վերապատրաստման հիմնական նպատակն էր խթանել ծնողների և ուսուցիչների միջև կառուցողական ու շարունակական համագործակցություն, զարգացնել ծնողական ներգրավման նոր մշակույթ և ընձեռել գործիքներ՝ թվային դաստիարակության ու ծնողական աջակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման համար։ Դասընթացի շրջանակում քննարկվել են հետևյալ թեմաները․
Մասնակից ուսուցիչներն արժևորել են վերապատրաստման բովանդակությունն ու կիրառական արժեքը՝ ընդգծելով, որ դասընթացը ոչ միայն համալրել է իրենց տեսական գիտելիքները, այլև զինել է նորարարական ու գործնական մոտեցումներով, որոնք պատրաստ են ներդնել իրենց դպրոցական համայնքներում։
| |
| |
Դիտումներ: 34 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |