Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի աշակերտները, դասվար Ալինա Միքայելյանի ուղեկցությամբ, այցով Գորիսի N զորամասում էին։ Դպրոցի սովորողներն առաջին անգամ էին այցելում զինվորական մաս, և այդ օրը դեռ երկար կմնա նրանց հիշողության մեջ։ Զինվորները ջերմորեն ընդունեցին աշակերտներին՝ պատմելով իրենց ծառայության մասին, ցուցադրելով զինտեխնիկայի նմուշներ ու մարտական պարագաներ։ Այցի ընթացքում երեխաները շրջեցին զորամասի տարածքում, ծանոթացան զինվորի առօրյային, իսկ որոշները նույնիսկ փորձեցին քայլել զինվորական շարքով՝ մեծ ոգևորությամբ պատկերացնելով իրենց ապագան բանակում։ Այսպիսի հանդիպումները կարևորվում են ոչ միայն որպես ճանաչողական այցեր, այլ նաև՝ որպես կամուրջ դպրոցի ու բանակի միջև։ Դրանք ձևավորում են պատանի քաղաքացու աշխարհայացք, ամրապնդում են հայրենասիրության գաղափարներն ու սերմանում հարգանք՝ զինվորականի և հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ։
| |
| |
Դիտումներ: 111 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |