ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» խորագիրը կրող կրթական ծրագիրը, որի նպատակն է զարգացնել հանրապետության դպրոցներում ֆրանսերենի դասավանդման մեթոդաբանությունն ու արդյունավետությունը։ Ծրագրին մասնակցում է շուրջ 240 ֆրանսերենի ուսուցիչ տարբեր մարզերից: Վերապատրաստման առաջին փուլը անցկացվել է հունիսի 23-27-ը՝ Երևանում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Երևանի ուսուցիչների համար վերապատրաստումն անց է կացրել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը։ Երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 4-ը՝ Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Այս նախաձեռնությունը ոչ միայն հզորացնում է ուսուցիչների մասնագիտական կարողությունները, այլև խթանում է ֆրանսերեն լեզվի տարածումն ու արժևորումը Հայաստանի կրթական համակարգում։
| |
| |
Դիտումներ: 78 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |