Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչները վերապատրաստվում են՝ ֆրանսերենի դասավանդումը կատարելագործելու նպատակով

Սյունիքի մարզում մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ։

Վերապատրաստման նպատակն է բարելավել հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման մեթոդիկան, արդիականացնել լեզվի ուսուցման գործիքակազմը և խթանել ֆրանսերեն լեզվի տարածումը Հայաստանում։ Ծրագիրն իրականացվում է երկու ձևաչափով՝ առկա և հեռավար։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից ծրագրին մասնակցում է «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը։

Նշենք, որ դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը, ավելի վաղ արդեն անցել է վերապատրաստման փուլը և ներկայումս հանդես է գալիս որպես վերապատրաստող մասնագետ՝ իր փորձով աջակցելով գործընկերներին։

Այս նախաձեռնությունն ուղղված է հանրակրթության ոլորտում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը և Հայաստանում բազմալեզու կրթության խթանմանը։

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.07.2025)
Դիտումներ: 62 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar