|
Սեպտեմբերի 18-22-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ և ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորական ծրագրի շրջանակում կայացավ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշներ» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարեց ԿԶՆԱԿ աշխատակից, մենթոր Գայանե Թադևոսյանը։ Դասընթացին մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կրթագոտու 15 դպրոցների 44 ուսուցիչներ։ Մասնակիցները բաժանվել էին երկու խմբի՝ համապատասխանաբար 23 և 21 ուսուցիչներով։ Յուրաքանչյուր դպրոցից ընդգրկվել էր երեքական մանկավարժ։ Վերապատրաստման ընթացքում ուսուցիչներին ներկայացվեցին թե՛ տեսական, թե՛ գործնական նյութեր։ Ուսումնական գործընթացը կառուցված էր ինտերակտիվ ձևաչափով․ կազմակերպվեցին իրավիճակային վերլուծություններ և քննարկումներ, որոնց շնորհիվ մասնակիցները հնարավորություն ստացան ստացած գիտելիքները կապել իրենց անձնական փորձի ու դասավանդման առօրյա գործընթացի հետ։ Դասընթացի ավարտին անցկացվեց ամփոփիչ թեստավորում, որն իրականացվեց ինքնաշխատ եղանակով՝ ապահովելով արագ արդյունքներ և օբյեկտիվ գնահատում։ Դասընթացը նշանավորվեց ակտիվ ներգրավվածությամբ։ Մասնակիցները ոչ միայն ծանոթացան ժամանակակից մասնագիտական չափանիշներին, այլև ունեցան փորձի փոխանակման հնարավորություն։ Ստեղծվեց համագործակցային և բաց մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ուսուցիչ կարողացավ արտահայտել իր տեսակետը և ստանալ գործնական խորհուրդներ։ Արդյունքում ուսուցիչները ստացան նոր գիտելիքներ և գործնական կարողություններ, զարգացրին մասնագիտական ինքնավերափոխման և շարունակական զարգացման հմտությունները։ Դասընթացի կարևոր ձեռքբերումներից էր մասնագիտական պատասխանատվության բարձրացումը և ինքնակրթության նկատմամբ մեծացած մոտիվացիան։ Դասընթացը համակարգեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։
| |
|
| |
| Դիտումներ: 152 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





