Գորիսում կայացավ Անի Ղազարյանի «Լեռներից այն կողմ» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 30-ին Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը հյուրընկալեց երիտասարդ գրող Անի Ղազարյանի առաջին գեղարվեստական երկի՝ «Լեռներից այն կողմ» գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, հատուկ մանկավարժ Սյուզաննա Մաշուրյանը, ինչպես նաև դասվարներ Արմինե Հարությունյանը և Վարդ Գրիգորյանը։

Անի Ղազարյանի գրքում համադրված են պատերազմի ծանրագույն փորձություններն ու սիրո անսահման ուժը, հայրենազրկման և տեղահանության ցավալի օրերը, ինչպես նաև Գորիսի բացառիկ դերը՝ բռնի տեղահանված արցախցիներին ապաստան տալու գործում։

Շնորհանդեսի ընթացքում ընթերցվեցին գրքի հատվածներ, հնչեցին երաժշտական կատարումներ, որոնք էլ ավելի ընդգծեցին գրքում նկարագրված զգացմունքների խորությունն ու անկեղծությունը։

Մասնակիցները գնահատեցին գրքի ստեղծագործական և գաղափարական արժեքը՝ նշելով, որ «Լեռներից այն կողմ»-ը ոչ միայն սիրո և պատերազմի պատմություն է, այլև մեր ժամանակների ցավալի ու հերոսական էջերի վավերական արձանագրություն։

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.10.2025)
Դիտումներ: 149 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar