Ուսուցչի օրվա առթիվ՝ պարգևատրվեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 16 ուսուցիչներ

Ուսուցչի օրը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում դարձավ շնորհակալության ու գնահատանքի տոն։ Տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանի նախաձեռնությամբ դպրոցի 16 նվիրյալ ուսուցիչներ պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ կրթության զարգացմանը, նոր սերնդի դաստիարակությանն ու դպրոցի կյանքի ակտիվությանը ներդրած իրենց ավանդի համար։

Այս կարևոր օրը ոչ միայն ընդգծեց ուսուցչի դերը հասարակության մեջ, այլև հիշեցրեց, որ աշակերտների հաջողությունների, դպրոցի ձեռքբերումների ու համայնքի ապագայի հիմքում կանգնած է ուսուցիչը՝ իր անսահման նվիրումով և սիրով։

Տարիների ընթացքում կրթության ոլորտում ցուցաբերած անմնացորդ նվիրվածության, մանկավարժական վաստակի և սերունդների դաստիարակության գործում ներդրած նշանակալի աշխատանքի համար պարգևատրվել են.

  • Ավագյան Գայանե
  • Գրիգորյան Վարդ
  • Պողոսյան Կարինե
  • Դաջունց Անուշ
  • Աղաբեկյան Անուշ
  • Հարությունյան Մարետա
  • Բաղդասարյան Սիրուշ
  • Արզումանյան Ռոբերտ

Կրթության ոլորտում տարիների ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության, մասնագիտական որակների մշտական կատարելագործման և նորարարական մոտեցումների ներդրման համար պարգևատրվել են.

  • Հարությունյան Սոնա 
  • Ղուլյան Օլյա

Սպորտային միջոցառումներին մշտապես ակտիվ մասնակցության և դպրոցի պատիվը արժանապատվորեն ներկայացնելու համար պարգևատրվել է.

  • Աբգարյան Աննա

Բազմամասնագիտական թիմի արդյունավետ համագործակցության ապահովման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին ցուցաբերված հոգատար ու անհատական մոտեցման համար պարգևատրվել է.

  • Ծատրյան Արփինե

Դպրոցում իրականացվող կրթադաստիարակչական և ուսումնամեթոդական աշխատանքներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու, գործընկերներին աջակցելու, պարտականությունները բարձր պատասխանատվությամբ, սահմանված կարգով և գործող պահանջներին համապատասխան իրականացնելու համար պարգևատրվել է․

  • Մկրտչյան Մերի

Աշակերտների գիտելիքների և կարողությունների զարգացմանը նպաստելու, նրանց տարբեր առարկայական օլիմպիադաներում և մրցույթներում հաջող մասնակցության պատրաստելու և դպրոցի անունը բարձր պահելու համար պարգևատրվել են.

  • Մարտիրոսյան Արփինե
  • Զեյնալյան Ալլա
  • Բաղդասարյան Լուսինե։

Դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահ Միլենա Մելքումյանը ուսուցիչների համար պատրաստել էր տպավորիչ անակնկալ՝ համեմված ասմունքով, երգով և պարի գեղեցիկ համադրությամբ։

Փոքրիկ միջոցառման ընթացքում ցուցադրված տեսանյութում հնչեցին աշակերտների ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները, որոնք ուսուցիչների օրը դարձրին առավել հուզիչ և հիշարժան։

    

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.10.2025)
Դիտումներ: 258 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar