|
ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ ակտիվ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ ՀՏԶՀ աշխատանքային խմբերը՝ հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ, այցելել են շինհրապարակ՝ տեղում հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին։ Սարգիս Բաղինյանը հանդիպել է շինարարական կազմակերպության պատասխանատու անձանց հետ, քննարկել ընթացիկ խնդիրներն ու առաջնահերթությունները։ Քննարկման ընթացքում մի շարք հարցեր լուծվել են անմիջապես տեղում՝ ապահովելով շինարարական գործընթացի արդյունավետությունը։ Հիմնադրամի տնօրենը կրկին ընդգծել է, որ ՀՏԶՀ-ն մշտապես սատարում է շինարարական կազմակերպություններին և պատրաստ է օպերատիվ արձագանքել ցանկացած հարցի։ Նա միաժամանակ հորդորել է խստորեն հետևել աշխատանքների որակին և ժամանակի արդյունավետ օգտագործմանը՝ բացառելու ժամկետների խախտումները։ Վերանորոգված կրթօջախին սպասում է շուրջ 700 դպրոցական, որոնք շուտով կվերադառնան արդիականացված, հարմարավետ և անվտանգ միջավայր։
Աղբյուրը: https://Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ | |
|
| |
| Դիտումներ: 178 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






