|
Հոկտեմբերի 6-ին Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում, որը նվիրված էր Գորիս համայնքի ուսուցիչներին: Միջոցառման նպատակն էր արտահայտել համայնքի շնորհակալությունն ու հարգանքը բոլոր այն մանկավարժներին, ովքեր տարիներ շարունակ անմնացորդ նվիրվածությամբ ու մեծ պատասխանատվությամբ կրթում և դաստիարակում են մատաղ սերունդը: Միջոցառման մշակութային մասը տոնական մթնոլորտով զարդարեցին Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը և «Վահե Մելքումյան» պարային դպրոցի սաները։ Նրանց գեղեցիկ ելույթները ջերմություն և ուրախություն պարգևեցին ներկաներին, ստեղծելով շնորհակալության և գնահատանքի յուրահատուկ մթնոլորտ: Միջոցառման ընթացքում մի շարք ուսուցիչներ պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ կրթության ոլորտում ունեցած երկարամյա և նշանակալի ավանդի, պատասխանատու ու բարեխիղճ աշխատանքի համար։ Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչները՝ դասվար Գայանե Ավագյանը, «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Մարետա Հարությունյանը, «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանն ու Ռոբերտ Արզումանյանը, «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «Արվեստ» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանը։ Նրանք արժանացան համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհակալագրերին՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի, տարիների ընթացքում դրսևորած նվիրման և բարեխիղճ աշխատանքի համար:
| |
|
| |
| Դիտումներ: 99 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







