Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչները Սյունիքի մարզպետի կողմից պարգևատրվեցին Ուսուցչի տոնի առթիվ

Հոկտեմբերի 7-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Ուսուցչի տոնին։ Միջոցառման ընթացքում արժևորվեցին մարզի մանկավարժների տարիների նվիրված աշխատանքը, ձեռքբերումները, սերունդների կրթության գործում ունեցած նշանակալի դերը և աշակերտների նկատմամբ ամենօրյա հոգատարությունը։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին Սյունիքի հանրակրթական ուսումնական հաստատությունների և մարզադպրոցների տնօրեններ՝ կրթության ոլորտում երկարամյա ու նվիրված աշխատանքի, սերունդների դաստիարակության և սովորողների մասնագիտական կարողությունների ձևավորման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Շնորհակալագրեր ստացան նաև ուսուցիչներ, ովքեր մասնագիտական բարձր պատասխանատվությամբ ու հետևողականությամբ նպաստել են աշակերտների հաջողություններին առարկայական օլիմպիադաներում, մարզային և հանրապետական մրցույթներում, ինչպես նաև կրթական գործընթացի շարունակական զարգացմանը։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանն ու «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանը նույնպես պարգևատրվողների թվում էին:

Ռոբերտ Ղուկասյանը շեշտեց, որ յուրաքանչյուր խնդիր ուսումնասիրելիս՝ բախվում են կրթության հարցին, և նմանապես, յուրաքանչյուր ոլորտի առաջընթացի հիմքում կրթությունն է։ Ուստի, Սյունիքի մարզպետը, ևս մեկ անգամ շնորհավորելով տոնի առիթով, շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ կատարած աշխատանքի և մեծ նվիրումով իրականացրած բարձր առաքելության համար։ 

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ մանկավարժական կոլեկտիվի աշխատանքի բարձր գնահատականի համար։

  

  

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.10.2025)
Դիտումներ: 169 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar