«Միջառարկայական կապերի դերը մայրենիի դասաժամերին». Անուշ Սարգիսջանյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Անուշ Սարգիսջանյանը Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկուցուվ, որում ներկայացրել է «Միջառարկայական կապերի դերը մայրենիի դասաժամերին» թեմայով հետազոտական աշխատանքը:

Մեր օրերում կրթական բարեփոխումները ժամանակի հրամայականով անդրադառնում են կրթության բնագավառի կառուցվածքային բոլոր օղակներին ու կողմերին: Վերջին ժամանակներում զգալի աշխատանք է կատարվել դպրոցում դասին ներկայացվող ժամանակակից պահանջները փոփոխելու, ուսուցման գործընթացում նոր ու արդյունավետ մեթոդներ կիրառելու ուղղությամբ: Ավելի հաճախ են կազմակերպվում դասապրոցեսներ, որտեղ համակցվում են ուսուցման արդյունավետ մեթոդներ, և գործադրվում են նոր ու արդյունավետ հնարներ, որոնք մեծապես նպաստում են ուսումնական խնդիրների կենսագործմանը և առաջին պլան են մղում դասապրոցեսի առաջնակարգ պահանջները: Այդ ընթացքում ուսուցչի ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև միջառարկայական կապերի ապահովման, մեթոդական հանձնարարականների կատարման, ուսումնական տեղեկության հաղորդման, գրավիչ մուտքի ապահովման հարցերը:

Ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ձևերի ու միջոցների ընդհանուր համակարգում իրենց ուրույն տեղն ունեցող միջառարկայական կապերի դերը վերջին տարիներին էլ ավելի է գրավում մեր տեսաբան ու գործնական մանկավարժների ուշադրությունը: Պատճառն այն է, որ այդ կապերի բացահայտումն ու ապահովումը նպաստում են աշակերտների ստեղծագործական հնարավորությունների զարգացմանը, նրանց մտավոր գործունեության ակտիվացմանը և բանավոր ու գրավոր խոսքի կատարելագործմանը: Ուստի տեսական և գործնական ահա այս նշանակություններով էլ պայմանավորված է խնդրի ուսումնասիրման արդիականությունը։

Աշխատանքի նպատակն է տեսականորեն հիմնավորել միջառարկայական կապերի դերը՝ որպես ուսուցման մատչելիության, դասի արդյունավետության բարձրացման անհրաժեշտ պայման:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.10.2025)
Դիտումներ: 62 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar