Ծաղկաձորում մեկնարկել է ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչների «Վարպետության զարգացման դպրոցը»

Աշնանային արձակուրդների ընթացքում գեղատեսիլ Ծաղկաձորում, «Ռոսիա» հյուրանոցում տրվել է «Վարպետության զարգացման դպրոց Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար» որակավորման բարձրացման ծրագրի մեկնարկը։ Ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացները նպատակ ունեն կատարելագործել մասնակիցների մասնագիտական հմտությունները, խթանել նորարարական մոտեցումների կիրառումը դասավանդման գործընթացում և նպաստել ոլորտային համագործակցության ընդլայնմանը։

Նախագիծն իրականացվում է Ռոսսոտրուդնիչեստվոյի և Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի (Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՄՊԻ) կողմից՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Այս տարի ծրագրին մասնակցում է Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի 80 ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, ովքեր հնարավորություն ունեն ոչ միայն զարգացնելու մասնագիտական, հաղորդակցական և ստեղծագործական կարողությունները, այլ նաև փոխանակելու լավագույն փորձը, ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ստեղծելու համագործակցության նոր հարթակներ։

Մասնակիցների թվում է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը, ով ևս ներկայացնում է Սյունիքը՝ մասնակցելով ծրագրի մասնագիտական հարթակներին։

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.10.2025)
Դիտումներ: 144 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar