Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է նորարարական կրթական ծրագիր՝ սովորողների ուսումնական առաջընթացի աջակցման խթանման նպատակ

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 2025-2026 ուսումնական տարում մեկնարկել է «Ուսումնական բացերի հաղթահարում և բարեկեցության խթանում» ծրագիրը, որն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, UNICEF-ի և դպրոցի համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակում ձևավորվել են ուսումնական առաջընթացի աջակցման խմբակներ, որոնց հիմնական նպատակն է նպաստել սովորողների ուսումնական առաջադիմությանը, զարգացնել նրանց ինքնավստահությունը, հետաքրքրությունը և հաջողության հասնելու մոտիվացիան։

Խմբակներում ընդգրկված են 2-4-րդ դասարանների սովորողներ՝ ընդհանուր ինը դասարանից, յուրաքանչյուրից՝ 12-15 աշակերտ։ Դասերը կազմակերպվում են մայրենի լեզվի և մաթեմատիկայի ուղղությամբ՝ շաբաթական երկուական ժամով, կիրառելով խաղային, համագործակցային և զարգացնող մեթոդներ։

Ուսուցման գործընթացը հիմնված է կոլեկտիվ ուսուցման մեթոդաբանության վրա, որը խթանում է փոխօգնությունը, զույգերով և խմբային աշխատանքը, ձևավորող գնահատումը և յուրաքանչյուր երեխայի անհատական առաջընթացը։

Դասաժամերն անցնում են ինտերակտիվ ձևաչափով՝ հագեցած խաղերով, վարժություններով, ուսումնական քարտերով և թեստերով, որոնք նպաստում են գիտելիքների խորացմանը, թիմային համագործակցությանը և հետաքրքրությամբ ուսուցմանը։

Ծրագրի մաս են կազմում նաև ծնողավարման դասընթացները, որոնցում ընդգրկված են յուրաքանչյուր դասարանից 2-3 սովորողի ծնողներ։ Դրանք նպատակ ունեն ամրապնդել դպրոց-ընտանիք համագործակցությունը և ապահովել երեխայի ուսումնական առաջընթացի համատեղ աջակցությունը։

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել համապարփակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իր արժեքն ու կարողությունները՝ սովորելով սիրել ուսումը և հավատալ սեփական ուժերին։

    

      

    

      

    

      

    

      

    

      

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.11.2025)
Դիտումներ: 97 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar