|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը, արդյունավետ կիրառելով «Koreez» հարթակի ուսուցչի գործիքը՝ «teacher.koreez.am»-ը, արժանացել է «Բրոնզե գրիչ» պատվավոր կոչմանը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է ավելի քան 100 թվային առաջադրանք, որոնք ոչ միայն հարստացրել են ուսումնական գործընթացը, այլև փոխել են սովորելու մթնոլորտը։ «Koreez»-ի միջոցով մաթեմատիկայի դասերը դարձան նորարարական և ներգրավող․ աշակերտները այժմ սովորում են խաղալով, մրցելով, ստեղծելով, փորձարկելով և սիրելով գիտելիքը։ Այս հաջողությունը վկայում է, որ երբ ուսուցիչը զինված է ճիշտ թվային գործիքներով և մոտիվացիայով, սովորելը վերածվում է ոգեշնչող գործընթացի, իսկ արդյունքները դառնում են շոշափելի և չափելի։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհավորում է Արփինե Մարտիրոսյանին՝ կրթական նորարարության և ստեղծարար ուսուցման մշակույթի ձևավորման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
| |
|
| |
| Դիտումներ: 144 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


