|
Երեխաների հոգեկան առողջության պահպանումը պահանջում է ոչ միայն ուշադրություն, այլև մշտական իրազեկվածություն։ Շատ կարևոր է՝ մեծահասակները կարողանան հասկանալ այն ազդանշանները, որոնք երեխաները փոխանցում են իրենց հուզական վիճակի մասին։ Սովորաբար հենց ծնողները և ուսուցիչներն են առաջինը նկատում հուզական կամ վարքային խնդիրների դրսևորումները։ Ի՞նչ է պետք նկատել Քանի որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, հոգեկան կամ հուզական դժվարությունները կարող են արտահայտվել տարբեր ձևերով։ Ստորև ներկայացված են այն վարքային փոփոխություններից մի քանիսը, որոնք կարող են վկայել հոգեկան առողջության խնդիրների մասին․
Երբեմն վերը նշված դժվարությունները արտահայտվում են նաև այլ ձևերով.
Ինչու՞ է սա կարևոր Մանկության հոգեկան առողջության խնդիրները, եթե անտեսվում են, կարող են խորանալ և լուրջ ազդեցություն ունենալ մեծ տարիքում՝ ազդելով առողջության, սոցիալական փոխհարաբերությունների և ինքնավստահության վրա։ Համաշխարհային տվյալների համաձայն՝ հիվանդությունների շուրջ 12%-ը պայմանավորված է մտավոր և վարքային խանգարումներով (ԱՀԿ, 2001թ.)։ Ժամանակակից ճգնաժամերը՝ պատերազմներ, սոցիալական անորոշություն, համաճարակներ, նույնպես ծանր հետևանքներ են թողնում երեխաների վրա։ Դեպրեսիան երեխաների և հատկապես պատանիների շրջանում լուրջ ու աճող խնդիր է։ Հետազոտությունների ըստ՝
ցանկացած պահի կարող են տառապել դեպրեսիայով, իսկ պատանիների միջինում 7%-ը կարող է ինքնասպանության փորձ կատարել (Birhamer, 1996; Wessman, 1999)։ Հոգեկան առողջության նշանները վաղ նկատելը և անհրաժեշտ աջակցությունը ժամանակին կազմակերպելը երեխաների ապագայի համար ամենակարևոր ներդրումներից է։ Ուշադիր լինենք, լսենք ու աջակցենք նրանց՝ ապահովելով հոգեբանորեն առողջ մանկություն։ | |
|
| |
| Դիտումներ: 70 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

