2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ դասարաններում իրականացվել է 9 նախագծային աշխատանք, որից 6-ը՝ միջառարկայական, իսկ 3-ը՝ ներառարկայական:
Երկրորդ կիսամյակի ընթացքում նախագծային աշխատանքներ են իրականացվել «Ֆրանսերեն», «ԹԳՀԳ», «Հայոց պատմություն», «Գրականություն», «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու» առարկաներից:
Նախագծային աշխատանքները ղեկավարել են համապատասխան առարկաների ուսուցիչները, իսկ մասնակցել են 7-րդ դասարանների այն աշակերտները, որոնք ընդգրկված են եղել այդ խմբերում:
Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգի համաձայն բոլոր նախագծերն ու պրոդուկտները հրապարակվել են դպրոցի կայքում, որտեղ դրանց համար ստեղծվել է առանձին էջ:
Ստորև ներկայացված են 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացված նախագծային աշխատանքները.
- «Թղթի թափոնի վերամշակում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Ղեկավարներ՝ Անի Հայրապետյան, Մերի Մկրտչյանը
- «Ո՞ւր է տանում ազգանվանս ծագման թավալգլոր անիվը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Ղեկավարներ՝ Ռուզաննա Խաչատրյան, Հերմինե Ալավերդյան, Օլյա Ղուլյան
- «Քրիստոնեության մուտքը, տարածումը և հռչակումը որպես պետական կրոն» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում։ Ղեկավար՝ Մերի Դանիելյան
- «Պարզ մեխանիզմները հին աշխարհից մինչև մեր օրերը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Ղեկավար՝ Արմանուշ Բակունց
- «Երբ հանդիպում են անցյալն ու ներկան» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Ղեկավարներ՝ Ռուզաննա Խաչատրյան, Թագուհի Գրիգորյան, Օլյա Ղուլյան
- «Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքը. բեմագիր» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Ղեկավար՝ Անուշ Սարգիսջանյան
- «Իմ կանաչ դպրոցը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Ղեկավարներ՝ Հերմինե Ալավերդյան, Մարինե Բաբայան, Մերի Մկրտչյան
- «Աշխարհագրությունը ռուսական հեքիաթներում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Ղեկավարներ՝ Հերմինե Ալավերդյան, Մարգարիտա Պետրոսյան, Օլյա Ղուլյան
- «Բնապահպանությունը մաթեմատիկոսի աչքերով» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Ղեկավարներ՝ Հերմինե Ալավերդյան, Սիրուշ Բաղդասարյան, Օլյա Ղուլյան։
2023-2024 ուսումնական տարվա ընթացքում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ դասարաններում իրականացվել է 17 նախագծային աշխատանք, որից 11-ը՝ միջառարկայական, իսկ 6-ը՝ ներառարկայական:
Առաջին կիսամյակի ընթացքում իրականացված նախագծային աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ։ |