Ապրիլի 30-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Պարզ մեխանիզմները հին աշխարհից մնիչև մեր օրերը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Արմանուշ Բակունցը: Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Եվա Հովսեփյանը, Եվա Ղևոնդյանը, Մարիամ Սարգսյանը, 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Մարիամ Այվազյանը, Սիրանուշ Հարությունյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Ալեքս Յուզբաշյանը, Մարիա Լալայանը, Լիա Համբարձումյանը:
Յուրաքանչյուր նախագիծ սովորողի և մանկավարժի համատեղ, համակարգված գործողությունների արդյունք է, քանի որ ուսուցիչը սովորողին օգնում է տեղեկույթի յուրացման գործում, կարգավորում, ամբողջ գործընթացը, խրախուսում, ապահովում հետադարձ կապը: Նախագծային գործունեության մեջ ինքնակրթության և ինքնազարգացման մեխանիզմը գործողության մեջ է դրվում ձևավորված ակտիվ ճանաչողական հետաքրքրությունների և անձի զարգացման մակարդակի միջև առկա հակասությունների միջոցով: Այդ հակասությունը ծնվում է հետաքրքրությունները բավարարելու պահանջից: Պետք է հաշվի առնել նաև, որ ուսումնական նախագծի իրականացման ժամանակ կարևորվում են ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ արդյունքներն ու դրանց ներկայացումը: Ուստի ցանկալի է, որ ուսումնական նախագծի նախապատրաստական փուլից սկսած մինչև ամփոփում և վերլուծություն յուրաքանչյուր սովորող, ինչպես նաև նախագիծը ղեկավարող ուսուցիչը պարբերաբար գրառումներ կատարեն՝ ինքնագնահատման և գնահատման ժամանակ տվյալներն օգտագործելու նպատակով: Աշակերտներին նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքների հստակ բաժանում: Աշակերտների կողմից որպես նախագծային աշխատանքի թեմա ընտրվել էր «Պարզ մեխանիզմները հին աշխարհից մնիչև մեր օրերը», որն իրականացվել է 7-րդ «Ա», «Բ», «Գ» դասարանների աշակերտններերի կողմից:
Նախագծային աշխատանքի փուլերը՝ 1. Նախագծային աշխատանքի սկզբում որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի հստակ բաժանում` ըստ աշակերտների մտածողության, բնավորության առանձնահատկությունների: Մարիամ Սարգսյանը և Եվա Հովսեփյանն ուսումնասիրել են պարզ մեխանիզմների օգտագործման տեսակաները, զարգացման փուլերը հին աշխարհից մինչև մեր օրերը: Դրանց կարևորությունը մեր առօրյա կայնքում և կատարելագործման հնարովորությունների կանխատեսումները ՝ ՀՀ-ում: Մարիամ Այվազյանը և Եվա Ղևոնդյանը հավաքրել և ուսումնասիրել են շինարարական կառույցներում (շենքեր, կամուրջներ, վանքեր, թունելներ և այլն) օգտագործվող պարզ մեխանիզմները սկսած հին աշխարհից մինչև մեր օրերը: Բացահայտել են հին և նոր պարզ մեխանիզմների առավելությունները և թերությունները տվյալ ասպարեզում: Կատարվել է կանխատեսումներ նշված ոլորտում օգտագործվող պարզ մեխանիզմների կատարելագործման հնարավորությունների վերաբերյալ ՀՀ-ում: Սիրանուշ Հարությունյանը և Լիա Համարձումյանը հավաքագրել և ուսումնասիրել են արդյունաբերության մեջ օգտագործվող պարզ մեխանիզմները սկսած վաղ միջնադարից մինչև մեր օրերը: Որոշակիորեն բացահայտել է հին և նոր պարզ մեխանիզմների առավելությունները և թերությունները: Ներկայացրել է իր կանխատեսումները ՀՀ-ում արդյունաբերության մեջ օգտագործվող պարզ մեխանիզմների կատարելագործման հնարավորությունների վերաբերյալ: Մարիա Լալայանը և Ալեքս Յուզբաշյանը հավաքագրել և ուսումնասիրել են մեքենաշինության ոլորտում պարզ մեխանիզմների օգտագործումը հին աշխարհից մինչև մեր օրերը (անիվ, կառք, հեծանիվ, նավեր, ավտոմեքենաներ և այլ): Բացահայտել են հին և նոր պարզ մեխանիզմների առավելությունները և թերությունները տվյալ ոլորտում: Կատարվել է կանխատեսումներ նշված ոլորտում, դրանց զարգացման հնարավորությունների վերաբերյալ ՀՀ-ում: Ընդհանուր խումբը հավաքագրել և ուսումնասիրել է պարզ մեխանիզմները օդագնացության ոլորտում (օդապարիկ, ուղղաթիռ, տիեզերանավ,ԱԹՍ-ներ, և այլն): Բացահայտել են հին և նոր պարզ մեխանիզմների առավելությունները և թերությունները տվյալ ոլորտում: Կանխատեսվել է դրանց զարգացման հնարավորությունները ՀՀ-ում: 2. Արմանուշ Բակունցն ամբողջ ընթացքում կազմակերպել և վերահսկել է նախագծի գործունեությունը, լսել սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը: Արմանուշ Բակունցը իրականացրել է 5 հանդիպում: 3. Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը:
Ամփոփիչ փուլ
Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող հետևյալ վերջնարդյունքները`
Նախագծի իրականացման արդյունքում աշակերտների մոտ ձևավորվել են`
Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Նախագծի կատարման ընթացքում հստակ երևացել են աշակերտների տրամաբանական և քննադատական մտածողության որակները, պատասխանատվության չափը, համագործակցելու, ուրիշներին լսելու կարողությունները: Պաշտպանության ընթացքում աշակերտները ներկայացրել են նախագծի ընթացքում ծագած դժվարությունները, ինչպես նաև պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչպես են աշխատել, ինչ նոր գաղափարներ ունեն նախագծի շարունակական լինելու հետ կապված: Նախագծին մասնակցող աշակերտները շատ տարբեր հնարավորություններ ունեն: Մի քանիսը ուսման առաջամարտիկ են, մյուսների ուսումնական դրդապատճառային պահանջմունքներն ավելի ցածր են, բայց ցուցաբերել են իրենց որպես լավագույն աշխատանքային ընկեր, պրպտուն հետազոտող, խորհրդատու:
Եվա Հովսեփյանը նախագծի ընթաքցքում կատարելով իր բաժին աշխատանքը նաև կազմակերպչական մեծ հմտություններ է դրսևորել խմբի անդամների հետ: Դա երևացել է հատկապես պարզ մեխանիզմ N 2-ը պատրաստելիս: Եվա Ղևոնդյանն իր պատրաստակամությամբ հաճելիորոն զարմացրել է. Նա դասապրոցեսի համեմատ նախագծային աշխատանքի ողջ ընթացքում առավել ակտիվ էր: Նա նույնպես պարզ մեխանիզմ N 1–ի պատրաստմանը մեծ ներդրում է ունեցել: Եվ կատարել է նաև մեխանիզմով ուժի մեջ շահում ստանալու վերջնահաշվարկը: Մարիամ Սարգսյանը պարտաճանաչորեն մասնակցել է նախագծային աշխատանքի գործառույթներին` պատասխանատվության մեծ զգացումով, առանց ավելորդ հորդորների: Նա վստահելի գործընկեր էր խմբում: Մասնակցել է պարզ N 1–ի ստեղծմանը և գործարկմանը: Մարիամ Այվազյանը մանրամասն ներկայացրել է նախագծային աշխատանքի իր բաժինը: Փայլել է իր հետաքրքրվածությամբ թեմայի վերաբերյալ, նաև կարևոր առաջարկներ է կատարել պարզ մեխանիզմ N 2-ի պատրաստման ընէթացքում: Սիրանուշ Հարությունյանը, ինչպես դասապրոցեսի ընթացքում, այնպես էլ նախագծային աշխաանքն իրականացնելիս փայլել է իր աշխատասիրությոմբ: Նա պարզ մեխանիզմ N 1-ի եռակցման աշխատանքը կազմակերպողն է: Ալեքս Յուզբաշյանը նախագծի իրականացման ընթացքում փայլել է երևույթի խորը իմացությամբ: Նա պարզ մեխանիզմ N 1-ի (այգեպանի օգնական), հիմնական գաղափարի առաջարկողն է, ելնելով` այգեպան պապին օգնելու երազանքից: Մարիա Լալայանը նույնպես լազմակերպչական մեծ փորձ է ձեռք բերել նախագծի ողջ ընթացքում: Վերջում ամփոփել է կատարված ողջ աշխատանքը: Կատարել է պարզ մեխանիզմ N 2-ի միջոցով ուժի մեջ շահում ստանալու հաշվարկները: Լիա Համբարձումյանը կոլեկտիվի հետ աշխատելու մեծ հմտություններ է ձեռք բերել: Լռելայն մասնակցել և կատարել է իրեն հանձնարարված առաջադրանքները: Տեսասահիկը կարող եք տեսնել այստեղ: Պարզ մեխանիզմ N 1-ը, որն անվանել են «Այգեպանի օգնական» աշխատում է լծակի կանոնով և նախատեցված է ծառերի անհասանելի ճյուղերը կտրելու, ձևավորելու համար: Այդ սարքի միջոցով ուժի մեջ շահում ենք մոտովորապես 2 անգամ:
Պարզ մեխանիզմ N 2-ը, որն անվանել են «Թիթեղագործի օգնական» նույնպես աշխատում է լծակի կանոնով և նախատեսված է մետաղե թիթեղը ավելի հեշտությամբ կտրելու համար: Պատրաստված սարքի միջոցով ուժի մեջ շահում ենք 2,25 անգամ:
| |
| |
Դիտումներ: 477 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |