Մարտի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Երբ հանդիպում են անցյալն ու ներկան» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը: Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Արման Արզումանյանը, Լիա Բակունցը, Գալուստ Ալավերդյանը, Դավիթ Հովսեփյանը, Մանուշակ Ղասումյանը, Մանե Ավագյանը, Գոռ Մուսայելյանն ու 7-րդ «Գ» դասարանի աշակերտ Ալեքս Միկա Ավանեսյանը:
Նախագծային աշխատանքի թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական վիճակը, չնայած որ այն չէր համապատասխանում սովորողների տարիքային խմբին: Սակայն մշտապես հետաքրքրված լինելով պատերազմի հետ կապված մի շարք հարցերով, փորձեցինք համատեղ ուսումնասիրել և բացահայտել թեմային առնչվող պատմությունները: Նախապես կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքն իրականացվել է 7-րդ «Ա» և «Գ» դասարանների աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի թեմատիկ պլանի համաձայն էլ իրականացվել են հանդիպումները: Նախագծային աշխատանքի նպատակ՝ Սովորողները
Աշխատանքը կատարելուց ամենից շատ օգտագործվել են կենդանի մարդկանց հիշողությունները: Օգտագործվել են նաև արխիվային պատմական տվյալներ, վիճակագրական հետազոտությունների արդյունքներ և, իհարկե, ամենաշատը մեր անձնական ուսումնասիրություններն ու հիշողությունները:
Նախագծային աշխատանքի փուլերը՝
Նախապատրաստական փուլում աշակերտներին առաջադրվել են հարցեր, որոնք ուղղորդել են նրանց՝ գործունեության ընթացքում.
Նախագծային գործունեություն ծավալելու փուլերը Պլանավորման փուլ Ռուզաննա Խաչատրյանը նախապես կատարել է նախապատրաստական աշխատանք: Իր խնդիրներում ներառել է աշակերտների գիտելիքների հիման վրա առաջնային գաղափարների առաջադրումը, աշակերտների հակումները, հետաքրքրություններն և հնարավորությունների բացահայտումը: Մասնակիցների պարտավորությունների բաշխումը կատարվել է աշակերտների կողմից` բաց քննարկմամբ: Ուսուցիչը հայտնել է նաև իր կարծիքը: Խիստ կարևոր է հենց սկզբից հստակ սահմանել նախագծի յուրաքանչյուր մասնակցի խնդիրն ու կատարելու ժամկետը: Կազմվել է մոտավոր ժամանակացույց, որում նշվել են յուրաքանչյուր փուլի ավարտի ժամկետը և ակնկալվող արդյունքները: Տեղեկատվական-հետազոտական փուլ Հետազոտման փուլում աշակերտները գտել ու հավաքագրել են տեղեկություններ` հայ-թաթարական հակամարտության, Արցախյան 1-ին պատերազմի, Քառօրյա, 44-օրյա, 2021 և 2023 թվականների հրահրումների վերաբերյալ՝ օգտագործելով գրականության աղբյուները, (Դավիթ Ջամալյան, «Հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական նկարագիրը», 2014թ.) զանգվածային լրատվամիջոցները, համացանցը: Գրականության հետ աշխատելու համար` առաջին փուլում Ռուզաննա Խաչատրյանը սովորեցրել է սեղմագրման սկզբունքները: Աշակերտները յուրացրել են տեղեկատվության հավաքման հմտությունը, զարգացրել տեղեկատվությունը համեմատելու, դասակարգելու, վերլուծելու և համեմատելու ընդունակությունը: Այնուհետև խմբի անդամներից յուրաքանչյուրին տրվել է հստակ հանձնարարություն՝ ուսումնասիրելու նշված ժամանակաշրջանը: Նախագծի ներկայացման փուլ Նախագծի արդյունքները ներկայացվել են հետևյալ ձևերով․
Ամփոփիչ փուլ
Ռուզաննա Խաչատրյանի կողմից սահմանված առաջադրանքներն աշակերտները կատարել են օգտվելով համացանցից, գրական սկզբնաղբյուրներից: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստել են նյութեր պրեզենտացիայի համար։ Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը հայ-ադրբեջանական հակամարտության պատմության նկատմամբ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց, համախմբված էին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողանում էին ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Նախագծայի աշխատանքի հիմնական նպատակն էր ուսումնասիրել և հավաքագրել հայերի և ադրբեջանցիների մասին տեղեկություններ, ապացուցել ադրբեջանցիների եկվոր լինելու փաստը, պարզել երկու ժողովուրդների միջև առաջացած կոնֆլիկտի և նախկինում ունեցած հարաբերությւնների մասին, ինչպես նաև պատրաստել տեղեկատվական թերթիկ ներկայումս Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի և քաղաքականության վերաբերյալ: Նախագծային աշխատանքի ընթացքում փորձել է արվել ուսումնասիրել և վերլուծել հայ-ադրբեջանական հակամարտության ակունքներն ու պատճառները, երկու ժողովուրդների երբեմնի հարաբերությունները, զուգահեռներ անցկացնել խորհրդային շրջանի համակեցության և ներկայիս իրականության միջև և տեղեկություններ հավաքել Հայաստանում ապրող ադրբեջանցիների մասին: Խմբի անդամները մշտապես հետաքրքրված էին, թե ինչու է սկսվել հայերի և ադրբեջանցիների պատերազմը: Արդյունքում՝ սովորողները ծանոթացել են հակամարտության սկսման պատճառներին, տվել են իրենց կողմից մշակված և առաջարկվող տարբերակները: Պատրաստել են տեսանյութ, որտեղ կոչով հանդես են գալիս միջազգային հանրությանը՝ դատապարտելով ադրբեջանի վարած բացահայտ հակահայ քաղաքականությունը: Սովորողները ներկայացրել են նաև թշնամու բարոյահոգեբանական խոցելի կողմերը ևս: Այսօր Ադրբեջանի օկուպացված շրջաններում թշնամին իրականացնում է մշակութային վանդալիզմ և պատմական խեղաթյուրում: Խմբի անդամները դատապարտեցին հայկական կրոնական, մշակութային և պատմական վայրերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը, վնասումը, յուրացումը, պղծումը, պահանջեցին հետաքննել և պատժել Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքերը՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մշակութային ժառանգության հուշարձանների վրա հարձակումները և պահանջել ճանաչել, հարգել և պաշտպանել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության բոլոր հուշարձանները՝ համաձայն միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև հակամարտության գոտիներում տեղակայված մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՄԱԿ-ի 2347 բանաձևի: Նրանք քարտեզի վրա ցուցադրեցին նաև այս պահին Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական 4 հենակետերը, ինչպես նաև ցուցադրեցին Արցախի մի շարք պատմամշակութային կոթողների նկատմամբ իրականացված վանդալիզմը: Սովորողները հանդես եկան նաև անգլերեն լեզվով:
Արման Արզումանյանը լինելով խմբի ավագ վերահսկել և համակարգել է խմբի աշխատանքը: Իր հետազոտական աշխատանքի ընթացքում Արմանը կարողացել է «ստիպել» իր ծանոթներին ու բարեկամներին նորից վերհիշել և պատմել իրենց հիշողությունները՝ կապված ադրբեջանցիների հետ: Նա եկել է այն եզրահանգման, որ ադրբեջանցիները եկվոր ցեղ են տարածաշրջանում և վաղեմություն չունեն: Արման Արզումանյանը ուսումնասիելով նաև այն հանգամանքը, որ այսօր մեր հանրության մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ որոշ տարածքներ իսկապես եղել են ադրբեջանական, հարկ է համարում բացառել այդ բնակաբայրերի նախկին թուրքերեն անվանումների կիրառությունը ևˊ պաշտոնական գրագրության մեջ, ևˊ լրագրության ոլորտում: Գտնում է, որ մենք պետք է հանրայնացնենք դրանց հայկական անվանումները: Լիա Բակունցն ու Մանուշակ Ղասումյանը միասին ուսումնասիրել են (Հրանուշ Խառատյանի կայք) հասարակական, քաղաքական, մշակութային ադրբեջանցի գործիչների կյանքն ու գործունեությունը, որոնք ապրել և ստեղծագործել են Հայաստանում: Սովորողեներն իմացան, որ անկախ կրոնական պատկանելությունից սույն գործիչները հայկական տարածքում երբևէ քաղաքական ճնշումների և բռնությունների չեն ենթարկվել: Դավիթ Հովսեփյանն ուսումնասիրել է 1908-1918թթ հայ-թաթարական հակամարտության շրջանը: Գիտի հակամարտության սկսման պատճառներն ու հետևանքները: Սովորողն արդեն գիտի, որ Արցախյան համարատության ակունքները սկսվում են ոչ թե 1990-ական թվականներից, այլ՝ 1908 թվականից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հռչակել են իրենց անկախությունը: Այդ ժամանակից ի վեր հակամարտությունը երբեք չի լուծվել փոխզիջումով. կողմերից մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել, ստեղծվել է նոր ստատուս-քվո, և հաղթող կողմին թվացել է, որ հարցը լուծել է: Դավիթի մոտ ձևավորվել է ինքնուրույն ճանապարհով ձեռք բերած գիտելիքները համակարգելու կարողություն և իր սեփական աշխատանքի արդյունքը ցույց տալու, ներկայացնելու հմտություն: Ալեքս Միկա Ավանեսյանը նախագծային աշխատանքի ընթացքում ուսումնասիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի շրջանը: Նա ևս իր ծանոթներից կարողացել է տեղեկություններ հավաքել խորհրդային շրջանում հայ-ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունների վերաբերյալ: Ալեքս Միկա Ավանեսյանի հարազատները ևս ճակատագրի բերումով ստիպված են եղել Բաքու քաղաքից տեղափոխվել Հայաստան: Իր կատարած աշխատանքի արդյունքում նրա մոտ ձևավորվել է հայրենիքը գնահատելու և արժևորելու գաղափարը: Գալուստ Ալավերդյանն ու Գոռ Մուսայելյանն ուսումնասիրել և հավաքագրել են այն պատմամշակութային կոթողների ցանկը, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում և ենթարկվում են վանդալիզմի: Նրանք համացանցից գտել են կոթողների առաջ և հետո տարբերակով լուսանկարները և ներկայացրել խմբին: Նրանք կարողացել են զարգացնել իրենց մեդիահմտությունները, ինչպես նաև քննադատական մտածողությունն ու վերլուծելու կարողությունները: Մանե Ավագյանն ուսումնասիրել է Ապրիլյան Քառօրյա պատերազմի ժամանակաշրջանը, հավաքագրել է տեղեկություններ այն պատմամշակութային կոթողների մասին, որոնք այսօր ապամոտաժվել կամ ոչնչացվել են Ադրբեջանի կողմից: Մանեն, ուսուցչի օգնությամբ հավաքագրված նյութը թարգմանել է անգլերեն լեզվով՝ տեղեկատվական թերթիկի մեջ ներառելու համար: Նրա մոտ ձևավորվել է ստեղծագործական մտածողություն, հրապարակային խոսքի հմտություն: Նախագծային աշխատանքի ներկայացման համար աշակերտների կողմից պատրաստվել է սահիկաշար, որը ցուցադրվել է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամների կողմից հնչել են կարծիքներ, կատարվել է գնահատում: Նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ նաև ներկա էին ուսուցիչներ, ծնողներ: Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝
Նախագծային աշխատանքի պաշտպանության նպատակով աշակերտների կողմից պատրաստված տեսասահիկը կարող եք տեսնել այստեղ: Նախագծային աշխատանքի տեղեկատվական թերթիկը կարող եք տեսնել այստեղ: Նախագծային աշխատանքի պրոդուկտ փոդքաթը կարող եք տեսնել ստորև: Նախագծային աշխատանքի պրոդուկտ տեսանյութը կարող եք տեսնել ստորև: | |
| |
Դիտումներ: 461 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |