|
Երեխաները արդարադատության համակարգին դիմում են որպես զոհեր, վկաներ, դատական գործընթացի կողմ կամ օրենքի հետ խնդիր ունեցող անձ: Երեխաների դեպքում կալանավորումը պետք է օգտագործվի որպես ծայրահեղ միջոց և շատ կարճ ժամանակահատվածով: Այնուամենայնիվ շատ երկրներ ռեսուրսների և քաղաքական կամքի բացակայության պատճառով չեն ներդնում երեխայակենտրոն մեխանիզմներ արդարադատության համակարգում, որոնք կնպաստեն երեխաների սոցիալական վերաինտեգրմանը: Երեխաների արդարադատությունը նախատեսված է արդարության համակարգի հետ կապ ունեցող բոլոր երեխաների համար, որպեսզի երեխաները ստանան ավելի լավ ծառայություններ և լինել պաշտպանված: Հայաստանը դեռևս 1993 թվականին վավերացրել է 1989 թվականին ընդունված «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որի համաձայն՝ մասնակից պետությունները հարգում և ապահովում են Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները՝ իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր երեխայի համար։ Ընդ որում, Կոնվենցիան ամրագրում է, որ այդ իրավունքներն ապահովվում են առանց որևէ խտրականության, անկախ երեխայի կամ նրա ծնողների կամ օրինական խնամակալների ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և ծննդից կամ այլ կարգավիճակից: ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Հայաստանում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգ
Գլխավոր օղակը համապետականն է, որի գործառույթներն իրականացնում է Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որը ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և ՀՀ վարչապետի 2005թ. հոկտեմբերի 28-ի թիվ 835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1295-Ն որոշմամբ: Երկրորդը՝ երեխաների իրավունքների պաշտպանության մարզային համակարգն է, որը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի՝ 2015թ. դեկտեմբերի 11-ի թիվ 1292-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ 2015թ. նոյեմբերի 12-ի թիվ 158-Ն «Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու և ՀՀ տարածքային կառավարման նախարարի՝ 2010թ. հուլիսի 14-ի թիվ 07-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ 2010թ. հուլիսի 13-ի թիվ 66-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» համատեղ հրամանով հաստատված օրինակելի կանոնադրության համաձայն՝ ՀՀ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ՀՀ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, և այն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Երրորդն արդեն տեղական համակարգն է, որի գործառույթներն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք ստեղծվել են ՀՀ կառավարության՝ 2016թ. հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության՝ 2011թ. փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշմամբ: Վերջինով հաստատված կանոնադրության 11-րդ կետը սահմանում է, որ խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, որը խորհրդակցական մարմին է և գործում է հասարակական հիմունքներով: ԵՐԵԽԱՅԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈւՆԸ «Երեխայի լավագույն շահի» սկզբունքը մշտապես եղել է տեսական և գործնական շրջանակների քննարկումների առարկա: Այն իրենից ներկայացնում է ոչ միայն իրավական կարգավորումների առկայություն, այլ գործնականում՝ դրանց արդյունավետ կիրառություն:
Երեխայի լավագույն շահի սկզբունքը գործում է բոլոր երեխաների համար, այդ թվում՝ իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած, հանցագործության վկա, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված: Երեխայի լավագույն շահի որոշումը բախվում է մի շարք դժվարությունների հետ, որոնք պայմանավորված են իրական կյանքի տարբեր իրավիճակներում առկա հակասություններով, ռեսուրսների սակավությամբ և մեխանիզմների սահմանափակությամբ: Երեխայի իրավունքների պաշտպանության և լավագույն շահի որոշման հարցում առանցքային տեղ է զբաղեցնում ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան: Այն սահմանում է հիմնական 4 սկզբունք.
| |
|
| |
| Դիտումներ: 60 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

