Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ալլա Առստամյանին շնորհվել է 3-րդ աստիճանի տարակարգ

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանին տարակարգի հանրապետական հանձնաժողովի որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 4-ի 2758-Ա/2 հրամանով շնորհվել է ուսուցչի որակավորման 3-րդ աստիճանի տարակարգի։

Որակավորման տարակարգը շնորհվել է հինգ տարի ժամկետով՝ համաձայն Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման կարգի պահանջների։ Տարակարգի ստացմանը նախորդել է համապատասխան հայտադիմումի գործընթացը։

Բացի այդ, Ալլա Առստամյանը մասնակցել է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և գրանցել բարձր արդյունք՝ 83%։

Այս ձեռքբերումները վկայում են ուսուցչի բարձր մասնագիտական պատրաստվածության, անմնացորդ նվիրվածության և շարունակական ինքնազարգացման կարևորության մասին։

Շնորհավորում ենք Ալլա Առստամյանին, համոզված ենք, որ նրա մասնագիտական ճանապարհը կշարունակվի նոր հաջողություններով և ձեռքբերումներով՝ օգնելով աշակերտներին և կրթական ոլորտին ընդլայնել իրենց սահմանները։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.11.2025)
Դիտումներ: 161 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar