|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվել է կարևոր կրթական նախագիծ՝ ուղղված երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Նախաձեռնության շրջանակում աշակերտական խորհրդի անդամները պատրաստեցին թեմատիկ պաստառներ, որոնք ներկայացնում են երեխայի հիմնարար իրավունքներն ու դրանց պաշտպանության կարևորությունը։ Պաստառներում աշակերտներ է կատարվում մի շարք հիմնարար ոլորտների՝ երեխայի հոգեկան առողջություն, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների իրավունքներ, փախստական և ապաստան հայցող երեխաների պաշտպանություն, ինչպես նաև արդարադատության համակարգում ներգրավված երեխաների իրավունքներ։ Յուրաքանչյուր աշխատանք միտված է ոչ միայն տեղեկացնելու, այլև դպրոցականների շրջանում ձևավորելու հոգատար և հանդուրժող վերաբերմունք բոլոր երեխաների նկատմամբ։ Նախաձեռնությունը դպրոցում դարձել է քննարկումների և ուսումնառական ակտիվությունների հիմք՝ նպաստելով իրավագիտակցության բարձրացմանն ու ներառական արժեքների տարածմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 127 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



