|
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Կապան քաղաքում անցկացվեց դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչների համար նախատեսված խորացված վերապատրաստման դասընթացը, որի առանցքում էր լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների, ուսումնական նյութերի և ժամանակակից տեխնիկական պարագաների կիրառումը կրթական գործընթացում։ Վերապատրաստմանը մասնակցեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «ԹԳՀԳ» առարկաները դասավանդող ուսուցիչները։ Մասնակցությունը հնարավոր դարձավ շնորհիվ այն հանգամանքի, որ վերջին ամիսներին դպրոցի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաները, ինչպես նաև աշխարհագրության և ՏՀՏ կաբինետները համալրվել են նորագույն սարքավորումներով, ուսումնամեթոդական գույքով, նյութերով և գործիքներով։ Դասընթացի ընթացքում Հայկ Օհանյանը, Արմանուշ Բակունցը, Անուշ Դաջունցը, Շահանե Ակլունցը, Հերմինե Ալավերդյանն ու Օլյա Ղուլյանը մանրամասն ուսումնասիրեցին տրամադրված սարքավորումները, ճանաչեցին դրանց հնարավորություններն ու կիրառման պայմանները։ Ուսուցիչները նաև փորձնական աշխատանքների միջոցով յուրացրին գործնական օգտագործման հմտություններ՝ նպատակ ունենալով դասապրոցեսը դարձնել ավելի կարողունակահեն, պատկերավոր և արդյունավետ։ Վերապատրաստման ծրագրի շնորհիվ ուսուցիչները դպրոց են վերադառնում նոր գիտելիքներով ու հմտություններով: Լաբորատոր և գործնական աշխատանքներն ուսուցիչներն ու աշակերտներն առաջիկայում կիրականացնեն դասապրոցեսի ընթացքում՝ բարձրացնելով բնագիտական և տեխնոլոգիական առարկաների ուսուցման որակը։
| |
|
| |
| Դիտումներ: 140 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









