Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը պատվով մասնակցեց ՀՀ դպրոցականների ֆուտբոլի բաց առաջնության միջմարզային փուլին

Դեկտեմբերի 8-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՖՖ-ի կողմից կազմակերպված ՀՀ դպրոցականների ֆուտբոլի բաց առաջնության միջմարզային փուլը, որին մասնակցում էին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և Աղավնաձորի միջնակարգ դպրոցի թիմերը։

Խաղը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 7 մետրանոց հարվածներով հաշիվը դարձավ 4:3։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները ցուցաբերեցին բարձր կամք, նվիրվածություն և պայքարող հոգի՝ հերթական անգամ ապացուցելով, որ արժանի են հպարտության։ Յուրաքանչյուր խաղացող  պայքարեց մինչև վերջին վայրկյանը, և չնայած պարտությանը, նրանք ցույց տվեցին թիմային միասնականություն, կարգապահություն և ֆուտբոլի հանդեպ անկեղծ սեր։

Բրավո մեր տղաներին՝ ուժեղ խաղի, մեծ ջանքի և արժանապատիվ պայքարի համար։

Շնորհակալություն մարզիչներ Աննա Աբգարյանին, Ռոբերտ Արզումանյանին՝ կատարած աշխատանքի և պայքարող թիմ դաստիարակելու համար։

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.12.2025)
Դիտումներ: 65 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar