|
Դեկտեմբերի 22-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց Արվեստի, ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության մեթոդմիավորման աշխատանքային նիստը։ Նիստին ներկա էին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանն ու ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։ Նիստի շրջանակում մեթոդմիավորման նախագահ Աննա Աբգարյանը ներկայացրեց 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացված գործունեության հաշվետվությունը։ Քննարկվեցին կրթական գործընթացի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր՝ ուսումնական փաստաթղթերի վարումը, նախագծային և արտադասարանական աշխատանքների իրականացումը, երկարօրյա խմբերի աշխատանքը, դասալսումների արդյունքները, ուսուցիչների ատեստավորման գործընթացը, տարակարգերը և առաջին կիսամյակի կատարողական ցուցանիշները։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված միջոցառումներին՝ արձանագրելով, որ դրանք իրականացվել են լիարժեք, ժամանակին և արդյունավետ։ Նիստի ամփոփման փուլում դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը բարձր գնահատեց մեթոդմիավորման կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնեց անդամներին՝ ցուցաբերած պատասխանատվության, հետևողականության և մասնագիտական նվիրվածության համար՝ ընդգծելով նրանց կարևոր դերը դպրոցի կրթական միջավայրի զարգացման և որակի բարձրացման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 73 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



