Կայացավ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման հերթական նիստը

Դեկտեմբերի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման հերթական նիստը։ Նիստին մասնակցեցին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանն ու ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։

Նիստի ընթացքում մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը ներկայացրեց 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը։ Քննարկման առանցքում էին կրթական գործընթացի կազմակերպմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր՝ ուսումնական փաստաթղթերի պատշաճ վարումը, նախագծային և արտադասարանական աշխատանքների իրականացումը, երկարօրյա խմբերի գործունեությունը, դասալսումների արդյունքները, ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման գործընթացը, տարակարգերը, ինչպես նաև առաջին կիսամյակի կատարողական ցուցանիշները։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված միջոցառումներին։ Արձանագրվեց, որ պլանավորված աշխատանքներն իրականացվել են լիարժեք, սահմանված ժամկետներում և բարձր արդյունավետությամբ։

Նիստի ավարտին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը բարձր գնահատեց մեթոդմիավորման կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնեց անդամներին՝ ցուցաբերած պատասխանատվության, հետևողականության և մասնագիտական նվիրվածության համար՝ ընդգծելով նրանց կարևոր դերը դպրոցի կրթական միջավայրի շարունակական զարգացման և ուսուցման որակի բարձրացման գործում։

    

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.12.2025)
Դիտումներ: 87 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar