|
Դեկտեմբերի 24-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց Տարրական կրթության մեթոդմիավորման հերթական նիստը։ Նիստին մասնակցեցին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանն ու ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։ Նիստի ընթացքում մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը ներկայացրեց 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը։ Քննարկվեցին տարրական կրթության ոլորտում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր՝ ուսումնական փաստաթղթերի վարումը, արտադասարանական աշխատանքների իրականացումը, երկարօրյա խմբերի գործունեությունը, դասալսումների արդյունքները, ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման գործընթացը, տարակարգերը, ինչպես նաև առաջին կիսամյակի կատարողական ցուցանիշները։ Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձ կատարեցին նաև դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված միջոցառումներին։ Նշվեց, որ պլանավորված աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետներում, լիարժեք և արդյունավետ։ Նիստի ավարտին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը բարձր գնահատեց Տարրական կրթության մեթոդմիավորման կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնեց մեթոդմիավորման անդամներին՝ ցուցաբերած պատասխանատվության, հետևողականության և մասնագիտական նվիրվածության համար՝ ընդգծելով նրանց կարևոր դերը դպրոցի կրթական միջավայրի շարունակական զարգացման և ուսուցման որակի բարձրացման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 90 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



