Մանկավարժական խորհրդի հերթական նիստ՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 26-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ մանկավարժական խորհրդի հերթական նիստը։ Նիստը վարեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։

Նիստի ընթացքում տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, ինչպես նաև մեթոդմիավորման նախագահներ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Անուշ Դաջունցը, Աննա Աբգարյանը, Մերի Դանիելյանը ներկայացրին 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվությունները։

Քննարկվեցին ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝

  • ուսումնական փաստաթղթերի վարումը,
  • արտադասարանական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը,
  • երկարօրյա խմբերի գործունեությունը,
  • դասալսումների արդյունքները,
  • ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման գործընթացը,
  • տարակարգերի հարցը,
  • ԱՈՒՊ-ների և դիտարկման թերթիկների լրացման հարցը,
  • նախագծային աշխատանքների իրականացումը,
  • երկրորդ կիսամյակի ժամաբաժանումը,
  • մատենավարությունը
  • առաջին կիսամյակի կատարողական ցուցանիշները:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված միջոցառումներին։ Նշվեց, որ նախատեսված աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետներում՝ լիարժեք և արդյունավետ՝ նպաստելով ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը։

Նիստի ավարտին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը բարձր գնահատեց մանկավարժական կազմի կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ ցուցաբերած պատասխանատվության, հետևողականության և մասնագիտական նվիրվածության համար՝ ընդգծելով նրանց առանցքային դերը դպրոցի կրթական միջավայրի շարունակական զարգացման և ուսուցման արդյունավետության ապահովման գործում։

    

  

    

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 12 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar