Դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը Ֆրանսիայում մասնակցել է մեկամսյա մասնագիտական վերապատրաստման

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը նոյեմբերի 22-ից մասնակցել է մեկամսյա մասնագիտական վերապատրաստման ծրագրի, որն անցկացվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գործող «Alliance Française» կրթական կենտրոնում, ինչպես նաև Վիենի մի շարք դպրոցներում։

Վերապատրաստման ծրագիրը կազմակերպվել է բարձր մասնագիտական մակարդակով և անցել է հետաքրքիր ու արդյունավետ մթնոլորտում։ Ծրագրի շրջանակում ուսուցչուհին հնարավորություն է ունեցել ծանոթանալու ֆրանսերենի դասավանդման ժամանակակից մեթոդներին, նորարարական կրթական մոտեցումներին և ուսումնառության արդյունավետ կազմակերպման փորձին։

Մասնագիտական դասընթացների ընթացքում իրականացվել է նաև ակտիվ փորձի փոխանակում տարբեր երկրների ֆրանսերենի ուսուցիչների հետ, ինչը նպաստել է միջազգային կրթական համագործակցության զարգացմանը և մասնագիտական հմտությունների խորացմանը։

Ստացած գիտելիքներն ու փորձը կնպաստեն Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը, նոր մեթոդների ներդրմանը և ուսումնական գործընթացի որակի շարունակական բարելավմանը:

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 53 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar