Գորիսեցի բասկետբոլիստները հաղթանակով են ավարտել «Սյունիքի բասկետբոլի բաց գավաթ 2025»-ը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2025 թվականի դեկտեմբերի 26-ից 27-ը Կապան քաղաքում անցկացվել է մինչև 14 տարեկանների «Սյունիքի բասկետբոլի բաց գավաթ 2025» առաջնությունը։

Մրցաշարին մասնակցել են Կապան, Քաջարան և Գորիս քաղաքների մարզադպրոցների թիմերը։ Մասնակիցների թվում էր նաև Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի թիմը, որի կազմում ընդգրկված են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի սովորող Սերյոժա Օհանջանյանը, 7-րդ դասարանի սովորողներ Դավիթ Մեծոյանը, Մարի Պետրոսյանը, Միքայել Պետրոսյանը, Սերյոժա Սիմոնյանը, Դանիել Արզումանյանը, 8-րդ դասարանի սովորողներ Գոռ Միրզոյանը, Գագիկ Պողոսյանը, Արման Եղյանը, 9-րդ դասարանի սովորողներ Գոռ Օսիպովը, Համլետ Խաչյանը:

Երկօրյա մրցումներն անցել են բարձր կազմակերպչական մակարդակով, լարված ու դիտարժան պայքարում։ Արդյունքում մրցաշարի հաղթող է ճանաչվել Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի թիմը։

Գորիսեցի մարզիկները գրավել են առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալների, պատվոգրի, մարզաշապիկների և հաղթողի գավաթի։

Թիմի մարզիչն է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի, Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Աննա Աբգարյանը։

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.12.2025)
Դիտումներ: 89 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar