|
Գորիսի համայնքապետարանի, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության Գորիսի կենտրոնի համագործակցությամբ, դպրոցի հասարակական պատասխանատվության և համայնքի հետ համագործակցության շրջանակներում, Գորիս համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար կազմակերպվել է «Թվային հմտությունների զարգացման դասընթաց Գորիսի ՆՈՒՀ-երի աշխատակիցների համար» թեմայով կրթական ծրագիրը։ Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների թվային կարողությունները, բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը և ապահովել ժամանակակից թվային գործիքների արդյունավետ կիրառումը կրթական գործընթացում։ Դասընթացի ընթացքում քննարկվել և ուսումնասիրվել են հետևյալ թեմաները՝
Դասընթացավարներն էին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը: Դասընթացի ընթացքում մասնակիցներն ակտիվորեն ներգրավվել են քննարկումներին, մասնակցել գործնական աշխատանքներին, կիսվել սեփական փորձով և ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, որոնք կարող են կիրառվել իրենց ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի համայնքապետարանին՝ համագործակցության առաջարկն ընդունելու և կրթական այս նախաձեռնությանն աջակցելու համար՝ վստահություն հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը կունենան շարունակական բնույթ և կնպաստեն համայնքում կրթության ոլորտի զարգացմանը:
| |
|
| |
| Դիտումներ: 147 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



















