Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեցին մեթոդմիավորումների հերթական նիստեր

Հունվարի 26-ից փետրվարի 2-ը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց տարրական կրթության, օտար լեզուների, արվեստի, ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության, հումանիտար և բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորումների հերթական նիստը։

Նիստին մասնակցեցին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը և ներառական կրթության բաժնի պատասխանատու Արփինե Ծատրյանը։

Մեթոդմիավորման նախագահները՝ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Աննա Աբգարյանը, Մերի Դանիելյանն ու Անուշ Դաջունցը ներկայացրին նոր Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ընթացիկ վերահսկողության արդյունքները 1–9-րդ դասարաններում, էլեկտրոնային մատենավարության գործընթացները, ինչպես նաև «Հասարակագիտություն», «Արվեստ», «Ռուսաց լեզու», «Մայրենի» (1-4-րդ դասարաններ), «Տեխնոլոգիա» (5-6-րդ դասարաններ) առարկաների շրջանակում նախատեսվող ուսումնասիրությունները։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԱՈՒՊ-ների և դիտարկման թերթիկների լրացման ընթացքին, տնօրենության գրավորների հետևմանը, ինչպես նաև օրացուցային-թեմատիկ պլաններում ոչ աշխատանքային օրերի հետ կապված փոփոխություններին։

Մասնակիցները քննարկեցին դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով հունվար ամսվա միջոցառումների իրականացումը։ Նշվեց, որ պլանավորված աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետներում, լիարժեք և արդյունավետ։ Քննարկման շրջանակում նաև ներկայացվեց 2025–2026 ուսումնական տարվա սեպտեմբերի–դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները և դրանց արդյունքները։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Արմանուշ Բակունցը ներկայացրել է Շվեյցարիայի Համադաշնության Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում (CERN) անցկացված միջազգային վերապատրաստման ծրագրի շրջանակում ձեռք բերած փորձը և գիտելիքները։

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.02.2026)
Դիտումներ: 238 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar