|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկուցուվ, որում ներկայացրել է «Ակտիվ ուսումնառություն. շրջված դասարան» թեմայով հետազոտական աշխատանքը։ «Ուսուցման մեթոդը» բարդ և բազմակողմանի հասկացություն է: Դա պայմանավորված է հենց ուսուցման գործընթացի բարդությամբ: Ակտիվ ուսուցումը ենթադրում է այնպիսի մեթոդների համակարգի կիրառում, որը ոչ թե նախատեսում է ուսուցչի կողմից պատրաստի գիտելիքի մատուցում, մտապահում և վերարտադրություն, այլ ուսուցման ակտիվ ճանաչողական և պրակտիկ գործունեության ընթացքում գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերում: Վերջինս իր մեջ ներառում է երեք կարևոր խնդիր` ինչ սովորեցնել (կրթության բովանդակություն), ինչու, ինչի համար սովորեցնել (կրթության նպատակները) և ինչպես սովորեցնել (ուսուցման մեթոդներ): Կրթության բովանդակությունը մատուցելու և կրթության նպատակներ իրականացնելու համար անհրաժեշտ են որոշակի մեթոդներ, հնարներ, ձևեր: Հանդիսանալով ուսուցման գործընթացի միջուկը` մեթոդը իրար է կապում ուսուցման նախապես պլանավորած նպատակը և վերջնական արդյունքը: Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
|
| |
| Դիտումներ: 52 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

