|
Փետրվարի 26-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ծնողական և աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի ուղեկցությամբ այցելեցին դպրոցի հիմնանորոգվող հատված՝ տեղում ծանոթանալու իրականացված շինարարական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում այցելուները հանդիպել են շինարարական կազմակերպության պատասխանատու անձանց հետ, քննարկել ընթացիկ խնդիրներն ու առաջիկա առաջնահերթությունները, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ ուսումնական գործընթացի համար առավել անվտանգ և հարմարավետ միջավայր ապահովելու նպատակով։ Վերանորոգված կրթօջախին սպասում է շուրջ 700 դպրոցական, որոնք շուտով կվերադառնան արդիականացված, բարեկարգ և անվտանգ կրթական միջավայր։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Նախագծի նպատակն է բարելավել դպրոցների նյութատեխնիկական պայմանները և ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնական միջավայր:
| |
|
| |
| Դիտումներ: 156 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |











