Նոյեմբերի 30-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «ԱՄՆ-ի նախագահները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը: Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Հասմիկ Հակոբյանը, Նանա Աբրահամյանը, Ալեն Մուրադյանն ու Նանե Սարյանը:
Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Արժեհամակարգ
Հմտություն
Կարողություն
Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝
Նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «ԱՄՆ-ի նախագահները», որն իրականացվել է 7-րդ «Բ» դասարանի աշակերտների կողմից: Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում: Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել ԱՄՆ-ի նախագահների կյանքի և գործունեության մասին: Նախագծային աշխատանքի սկբում որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում, Հասմիկ Հակոբյանն ընտրվել է որպես համակարգող։
Լիանա Գրիգորյանը կազմակերպել և վերահսկել է նախագծային աշխատանքի իրականացման ընթացքը, լսել սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը: Սովորողները նախապես պլանավորել են աշխատանքը, կատարվել է հետազոտական աշխատանք, որի ընթացքում եղել են նաև դժվարություններ: Դրանք հաղթահարվել են սովորողների կողմից: Հասմիկ Հակոբյանը կազմակերպել է ամբողջ աշխատանքները, Նանա Աբրահամյանը համացանցից գտել է ԱՄՆ-ի նախագահների մասին տվյալներ, Հասմիկ Հակոբյանը ԱՄՆ-ի նախագահների մասին տվյալները համակարգել է պատրաստել նյութը, Ալեն Մուրադյանը համացանցից հանել է ԱՄՆ-ի նախագահների նկարները, Նանա Աբրահամյանը օգնել է սահիկաշար պատրաստել: Հետազոտության արդյունքում երեխաները կարողացան ավելացնել իրենց ունեցած գիտելիքները։ Նոր տեղեկություններ հավաքեցին այն նախագահների մասին, որոնց մինչ այդ ծանոթ չէին։ Աշակերտները շեշտեցին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենը։ Վերջինս «Ցեղասպանություն» եզրույթը երկու անգամ օգտագործել է իր ապրիլքսանչորսյան ելույթում, այդպիսով դառնալով Ամերիկայի առաջին նախագահը, որը 1915 թվականին մեկուկես միլիոն հայերի կոտորածն անվանել է Ցեղասպանություն։ Պաշտոնից հեռանալուց հետո նույն հաջողությունն է վայելում նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարստություն կուտակելով գրքի գործարքներից և ելույթներից: Անցյալ տարի իր գրքի հաջողությունից ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ստացել է մոտ 14 միլիոն դոլար, նա հարյուր հազարավոր դոլարներ է վաստակել նաև յուրաքանչյուր ելույթի համար, հանդես գալով որպես իր ամուսնու մրցակից: Զույգի հարստությունը գնահատվում է 60 միլիոն դոլար, ինչը նրանց դարձնում է պատմության մեջ ամենահարուստ նախագահական զույգերից մեկը:
Այս տարվա նորացված ցուցակով բոլոր ժամանակների ամենահարուստ նախագահը, որը դեռ ողջ է, Բիլ Քլինթոնն է․․․ Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակով: Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը: Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակով: Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը: Լիանա Գրիգորյանի կողմից սահմանված առաջադրանքներն աշակերտները կատարել են օգտվելով համացանցից: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։
Նախագծի իրականացման ամբողջ ընթացքում համատեղ աշխատանք է իրականացրել նաև «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, որի հետ սովորողներն ունեցել են 3 հանդիպում՝ նախատեսված 1 հանդիպման փոխարեն, և այդ հանդիպումերի արդյունքում ստեծել են սահիկաշար և բուկլետ՝ Ամերիկայի նախագաների տվյալներով։ Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝
Նախագծային աշխատանքի պրոդուկտը կարող եք տեսնել այստեղ: | |
| |
Դիտումներ: 611 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |