ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի փետրվարի 18-ի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգը:
Նախարարի հրամանը՝ այստեղ, իսկ առավել կարևոր կետերը ներկայացնում ենք ստորև:
Շրջաբերական hանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման և գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման վերաբերյալ
1. Հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում խմբակները ձևավորվում են՝
1) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ,
2) ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ կամ ծնողների առաջարկությամբ՝ hաստատության տնօրենի հրամանով:
2. Նախագծային աշխատանքների իրականացումը պարտադիր է հանրակրթության նոր չափորոշչով կրթությունը կազմակերպող ուսումնական հաստատությունների համար՝ սկսած 7-րդ դասարանից: Մյուս հաստատությունները նախագծային ուսուցում կարող են իրականացնել ըստ պատրաստվածության:
Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ խմբակների ձևավորվումը
3. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ խմբակները ձևավորվում են ըստ դասարանների և պարտադիր են բոլոր հանրակրթական պետական հիմնական ծրագրեր իրականացնող դպրոցների համար։
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ՝ խմբակ ձևավորելու համար ուսումնական հաստատության տնօրենն իր հրամանով նշանակում է խմբակի ղեկավար և հաստատում է այն դասարանների ցուցակը, որոնք մասնակցելու են խմբակի աշխատանքին։
5. Խմբակի ժամաքանակը տարիֆիկացվում է։
6. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ խմբակ ձևավորելու համար ուսումնական հաստատության տնօրենը դիմում է լիազոր մարմնին՝ անհրաժեշտ ժամաքանակին համապատասխան ֆինանսավորում ստանալու խնդրանքով, եթե դպրոցը իր բյուջեում չունի բավարար միջոցներ խմբակի ղեկավարին վարձատրելու համար։
7. Խմբակի ղեկավարը խմբակի ծրագրի հիման վրա մշակում է խմբակի թեմատիկ պլանը, որը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը կամ դպրոցում նման պաշտոնի բացակայության դեպքում՝ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը։
8. Խմբակի ղեկավարը կազմում է խմբակի մատյան, որը հաստատվում է Հաստատության տնօրենի հրամանով։ Մատյանը կազմված է սովորողների ներկայությունը և օրվա ուսումնական նյութը՝ ըստ խմբակի թեմատիկ պլանի գրանցելու էջերից։
9. Հաստատության ընտրությամբ խմբակում ընդգրկված սովորողների ուսումնառության արդյունքները գնահատվում են ձևավորող գնահատման մեթոդներով:
10. Խմբակի ղեկավարը խմբակի ծրագրի ավարտին իրականացված աշխատանքի վերաբերյալ հաստատության տնօրենին է ներկայացնում գրավոր հաշվետվություն, որը կցվում է խմբակի մատյանին: Հաշվետվության մեջ ներկայացվում են մասնակիցների ձեռք բերած կարողությունները, այն վերջնարդյունքները, որոնց ձևավորմանը նպաստել է խմբակը, ինչպես նաև առաջարկություններ՝ ծրագրի բարելավման մասին։
Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ hաստատության տնօրենի հրամանով խմբակների ձևավորումը և ծնողների առաջարկությամբ՝ hաստատության տնօրենի հրամանով խմբակների ձևավորվումը
1. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ կամ ծնողների առաջարկությամբ խմբակ ձևավորելու համար ուսումնական հաստատության տնօրենը իր հրամանով նշանակում է խմբակի ղեկավար և հաստատում է այն սովորողների ցուցակը, որոնք մասնակցելու են խմբակի աշխատանքին։
2. Խմբակի ժամաքանակը տարիֆիկացվում է։
3. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ խմբակ ձևավորելու համար ուսումնական հաստատության տնօրենը դիմում է լիազոր մարմնին անհրաժեշտ ժամաքանակին համապատասխան ֆինանսավորում ստանալու խնդրանքով, եթե դպրոցը իր բյուջեում չունի բավարար միջոցներ խմբակի ղեկավարին վարձատրելու համար։
4. Խմբակի ղեկավարը խմբակի ծրագրի հիման վրա մշակում է խմբակի թեմատիկ պլանը, որը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը կամ դպրոցում նման պաշտոնի բացակայության դեպքում՝ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը։
5. Խմբակի ղեկավարը կազմում է խմբակի մատյան, որը հաստատվում է Հաստատության տնօրենի հրամանով։ Մատյանը կազմված է սովորողների ներկայությունը և օրվա ուսումնական նյութը՝ ըստ Խմբակի թեմատիկ պլանի գրանցելու էջերից։
6. Հաստատության ընտրությամբ խմբակում ընդգրկված սովորողների ուսումնառության արդյունքները գնահատվում են ձևավորող գնահատման մեթոդներով:
7. Խմբակի ղեկավարը խմբակի ծրագրի ավարտին, իրականացված աշխատանքի վերաբերյալ Հաստատության տնօրենին է ներկայացնում գրավոր հաշվետվություն, որը կցվում է Խմբակի մատյանին: Հաշվետվության մեջ ներկայացվում է մասնակիցների ձեռք բերած կարողությունները, այն վերջնարդյունքները, որոնց ձևավորմանը նպաստել է խմբակը, առաջարկություններ ծրագրի բարելավման մասին։
Ուսումնական նախագծերի իրականացումը
1. Հաստատությունում ուսումնական նախագծերը 7-12-րդ դասարաներում իրականացնելու համար ուսուցչի կողմից մշակվում է ուսումնական նախագիծ։
2. Ուսումնական նախագիծը համապատասխան՝ առարկայական մասնախմբի կողմից հավանության արժանանալուց հետո հաստատում է տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալը:
3. Հաստատությունը ուսումնական պլանի դպրոցական (ընտրովի) բաղադրիչից նախագծի իրականացման համար սահմանված կարգով տրամադրում է համապատասխան ժամաքանակ:
4. Նախագծի իրականացման համար տրամադրված ժամաքանակը հաստատության կողմից տարիֆիկացվում է: Միջառարկայական նախագծի դեպքում տարիֆիկացվում են մասնակցող բոլոր առարկաների ուսուցիչները՝ մասնակցության տևողությանը համապատասխան։
5. Ուսումնական նախագիծ իրականացնելու համար ուսումնական հաստատության տնօրենը դիմում է լիազոր մարմնին՝ անհրաժեշտ ժամաքանակին համապատասխան ֆինանսավորում ստանալու խնդրանքով, եթե դպրոցը իր բյուջեյում չունի բավարար միջոցներ նախագծի ղեկավարին վարձատրելու համար։
6. Նախագծի ղեկավարը կազմում է նախագծի մատյան, որը հաստատվում է ուսումնական հաստատության տնօրենի հրամանով։ Մատյանը կազմված է ըստ նախագծի թեմատիկ պլանի՝ օրվա իրականացվող աշխատանքը և սովորողների ներկայությունը գրանցելու էջերից։
7. Սովորողներն ինքնուրույն են ընտրում այն նախագիծը, որին ցանկանում են մասնակցել։
8. Նախագիծն ավարտելուց հետո սովորողը այն պաշտպանում է նախագծի հեղինակ ուսուցչի մոտ, իսկ միջառարկայական նախագծերի դեպքում՝ համապատասխան առարկաների ուսուցիչների հանձնաժողովի մոտ:
9. Եթե նախագիծը իրականացվել է մեկ առարկայից, ապա նախագծի պաշտպանումից հետո նշանակված գնահատականը նախագծի ղեկավարը անցկացնում է էլեկտրոնային մատյան՝ իր առարկայի էջում համապատասխան ամսաթվի տակ, և մատյանի «Աշխատանքի նկարագրություն» բաժնում նշում է «Ուսումնական նախագծի պաշտպանություն»։
10. Եթե նախագիծը իրականացվել է մեկից ավելի առարկաներից, ապա նախագծի պաշտպանումից հետո նախագիծը ղեկավարող ուսուցիչները նախագծին մասնակցած յուրաքանչյուր սովորողին նշանակած գնահատականը նույնությամբ անցկացնում են էլեկտրոնային մատյան՝ իրենց առարկաների էջերում, համապատասխան ամսաթվի տակ, և մատյանի «Աշխատանքի նկարագրություն» բաժնում նշում «Ուսումնական նախագծի պաշտպանություն»։
11. Նախագծի ղեկավարը Նախագծի ավարտին, իրականացված աշխատանքի վերաբերյալ Հաստատության տնօրենին է ներկայացնում գրավոր հաշվետվություն:
Հաշվետվության մեջ ներկայացվում են մասնակիցների ձեռք բերած կարողությունները, այն վերջնարդյունքները, որոնց ձևավորմանը նպաստել է նախագիծը, առաջարկություններ ծրագրի բարելավման մասին։
|