ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացրած Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին նախագիծը, որով սահմանվում է, որ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ: Որոշմամբ սահմանվել է նաև, որ 2022 թվականի մայիսից 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների նկատմամբ ևս կկիրառվի բարձրացված 200 հազար ՀՀ դրամ դրույքաչափը` փորձնական ծրագրին մասնակցած ուսուցիչներին խրախուսելու նկատառմամբ։ Կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
| |
Դիտումներ: 781 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |