Հունիսի 24-26-ը Գորիսի «Եղևնուտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Խթանել ժողովրդական արժեքները, երեխայի իրավունքները և քննադատական մտածողության կարողությունը» ծրագրի դասընթացը, որին մասնակցում էին Սյունիքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Դասընթացի ընթացքում, որը վարում էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս Սերոբ Խաչատրյանը, քննարկվեցին մարդու իրավունքների հասկացություններին, սերունդներին, ժողովրդավարությանը, խտրականության հասկացություններին, երեխաների իրավունքներին, դրա վերաբերյալ ներպետական և միջազգային օրենսդրությանը, կրոնի հիմքով խտրականության արգելքներին, քննադատական մտածողությանը վերաբերող թեմաներ: Առաջին օրվա ավարտին դասընթացավարներն ու մասնակիցներն այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ ծանոթացան 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցի ապրած ժամանակաշրջանի հետ, թանգարանի ստեղծման պատմությանը, տարածաշրջանի մշակութային հարուստ ժառանգությունը վկայող հնագիտական շուրջ 500 ցուցանմուշներին, պեղումների ընթացքում գտած բրոնզե զենքերին, զարդերին, արձանիկների ծագմանն ու հայտնաբերման պատմությանը:
Դասընթացին մասնակցեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը: Սյունիքի մարզից դասընթացին մասնակցում էին Գորիսի թիվ 5, Կապանի թիվ 1 և թիվ 7, Որոտանի հիմնական դպրոցների, Տեղի թիվ 1 և թիվ 2, Շինուհայրի, Հալիձորի, Խնածախի, Մեղրիի, Ագարակի, Գորայքի, Դավիթբեկի, Աճանանի, Վարդանիձորի միջնակարգ դպրոցների տնօրենները, փոխտնօրեններն ու ուսուցիչները:
| |
| |
Դիտումներ: 392 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |