ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հունվարի 26-ի հրամանով փոփոխություն է կատարվել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում: Կարգի փոփոխությունները բխում են հանրակրթության բարեփոխումների շրջանակում ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն ստանալու պահանջից: «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունը յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` նրա մասնագիտական չափանիշներով սահմանված զարգացման պահանջներին համապատասխան: Փոփոխություններով սահմանվում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական կարիքի հիման վրա վերապատրաստում իրականացնելու մասին կարգավորումները: Նախկին կարգով ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում էր նախարարության երաշխավորած կազմակերպությունների կողմից, որոնք իրենց ծրագրերը և մոդուլները կազմում են սահմանված չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Բոլոր հաստատությունների ուսուցիչները՝ անկախ ունեցած հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ատեստավորված: Վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նպատակով փոփոխություններով սահմանվում է ուսուցչի վերապատրաստումներն իրականացնել առավելագույնը երեք մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքի հիման վրա՝ սկսած առարկայական գիտելիքի իմացությունից: Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը, որն առկա էր նախորդ կարգում, չի գործելու: Սա նշանակում է, որ եթե ուսումնական տվյալ տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց հաջորդ ուստարում այլ կարիք է արձանագրվել, նա կարող է նորից վերապատրաստվել: Վերապատրաստման իրականացումը Յուրաքանչյուր տարի սեպտեմբերին մեկնարկում է ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացը, որը պարունակում է երեք բաղադրիչ.
Փոփոխություններով սահմանվում է, որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության զարգացման կարիքի գնահատման ձև է. այս դրույթն ուժի մեջ է մտնելու 2023 թ. սեպտեմբերի 1-ից: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի՝ ուսուցչի նախաձեռնությամբ կամ կրթական քաղաքականության փոփոխության և լրացման արդյունքում: Փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմներն ու վերապատրաստումների բովանդակությանը ներկայացվող պահանջները: Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է մասնագիտական բուհը, մնացած դեպքերում՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը՝ նախարարության սահմանած ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան: Տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, մինչև փետրվարի 1-ը կատարում է համապատասխան նշում՝ «ենթակա է ատեստավորման»։ Ամբողջական կարգին ծանոթացեք այստեղ: | |
| |
Դիտումներ: 1917 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |