| 
 «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ իրականացվող աշխատանքները» թեմայով հանդիպում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հոգեբանի և մանկավարժական անձնակազմի միջև: Հանդիպման ընթացքում հոգեբան Հեղինե Արզումանյանի կողմից ներկայացվել է, թե ինչ է սթրեսը, կոնֆլիկտը, ֆրուստրացիան, ճգնաժամն ու հոգետրավման: Ներկայացվել են իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել դրանց առաջացմանը երեխաների և մեծահասակների մոտ: 
 Ուշադրություն է դարձվել կրթական տարբեր օղակներում դժվարին իրավիճակում հայտնված երեխային աջակցություն ցուցաբերելու մոտեցումներին, իրականացվող աշխատանքներին, քննարկվել դեպքեր, որոնք արդի են տվյալ պահին: Հանդիպման ընթացքում մասնակիցները դիտել են տրավմատիկ դեպքի վերաբերյալ տեսանյութ, դիտել նկար՝ կատարելով սեփական վերլուծությունները նկարում ցուցադրված դեպքի վերաբերյալ: 
 
 
  | |
| 
 | |
| Դիտումներ: 491 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


  
  
  
  
  
  