Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները հանդիպեցին ոստիկանության ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի տեսուչ, ոստիկանության մայոր Լիլիթ Դավթյանը, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Նելլի Հայրապետյանը հանդիպում են ունեցել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների հետ։

Հանդիպման ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները զրույց են ունեցել 7-9-րդ դասարանների աշակերտների հետ, նրանց հորդորել պահպանել համակեցության կանոնները, նշելով, որ յուրաքանչյուրիս պարտականությունն է պահպանել այդ կանոնները, հարգել մեր համաքաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

  

Ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն իրավական, այլև բարոյական բազմաթիվ նորմերով, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են հասարակական կարգ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների վտանգների, ազդեցության ու քրեական պատասխանատվության և առողջությանը վնաս տալու մասին:

Ոստիկանության ներկայացուցիչներն աշակերտներին հորդորել են ենթարկվել դպրոցի ներքին կարգապահական կանոններին, խուսափել դասերից անհարկի բացակայելուց և պատշաճ կերպով կատարել աշակերտական պարտականությունները:

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2023)
Դիտումներ: 380 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar