«Քննադատական մտածողության տեխնոլոգիան որպես մանկավարժական գործընթացի արդյունավետության բարձրացման միջոց». Հերմինե Ալավերդյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Քննադատական մտածողության տեխնոլոգիան որպես մանկավարժական գործընթացի արդյունավետության բարձրացման միջոց» թեմայով հետազոտական աշխատանքը:

«Քննադատական մտածողությունը» նոր մանկավարժական մոտեցում է: Ունենալով պատմական հին արմատներ` վերջին շրջանում այն ինքնուրույն զարգացում է ապրել և դարձել ժամանակակից առաջատար մանկավարժական տեխնոլոգիա:

Մեզ արդեն հայտնի է այս մոտեցման հունահռոմեական տարբերակները, հատկապես Սոկրատեսի առաջարկած ուսուցման «Էվրիստիկ» կամ սոկրատյան հարցադրումների մեթոդը: Կարելի է հիշատակել նաև Մարկոս Ֆաբիոս Քվինթիլիանոսի զարգացնող ուսուցման մոտեցումը, որը ձևակերպվում էր   այսպես. «Պատանու գլուխը ոչ թե անոթ է, որը պետք է «լցնել» գիտելիքներով, այլ «ջահ է», որը պետք է վառել»: Մանկավարժական մտքի զարգացման ընթացքում այդ մոտեցումն   ստացել է տարբեր արտահայտություններ և ընկալվել որպես աշակերտին ուսուցման գործընթացին ավելի գործուն մասնակից դարձնելու  հայեցակարգային հիմք:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.11.2024)
Դիտումներ: 61 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar