Հունվարի 20-ից Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է դասագրքերի վիճակի ստուգման գործընթացը, որն իրականացնում են տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արմինե Հարությունյանն ու գրադարանավարուհի Արշալույս Երիցյանը։ Վերջիններս մտնում են դասարաններ՝ գնահատելու դասագրքերի մաշվածությունը, շապիկների առկայությունը և դասագրքերի պատշաճ օգտագործումը: Մանկավարժներն ուշադրություն են դարձնում ոչ միայն դասագրքերի ֆիզիկական վիճակին, այլ նաև աշակերտների գիտելիքների և սովորելու գործընթացի բարելավմանը: Մասնավորապես, ստուգվում է, թե որքան հաճախ և ինչպես են աշակերտներն օգտագործում իրենց դասագրքերը, արդյոք դրանք պահպանվում են ճիշտ պայմաններում և այնպիսի տեսքով, որը երաշխավորում է դրանց երկարատև օգտագործումը: Դասագրքերի ճիշտ պահպանությունը նպաստում է երեխաների ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Մենք կարևորում ենք նաև աշակերտների ուշադրությունը դասագրքերի հանդեպ, քանի որ դրանք առանցքային գործիք են իրենց կրթության մեջ: Ընթացիկ ստուգումները ցույց են տալիս, որ դասագրքերը հիմնականում լավ վիճակում են։ Նախատեսվում է, որ ստուգումները կտևեն մի քանի շաբաթ, և դրանց արդյունքների հիման վրա կառաջարկվեն համապատասխան միջոցառումներ՝ կրթական գործընթացը բարելավելու և աշակերտների կողմից դասագրքերի պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով:
| |
| |
Դիտումներ: 333 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |