Հունվարի 28-ին Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի օրը: Օրվա առթիվ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակիցներն ու աշակերտներն այցելել են Գորիսի զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Հունվարի 29-ին դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում իրականացվեց մոմավառություն և ծաղկեդրում՝ ի հիշատակ բոլոր զոհերի։ Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները շնորհավորում են բոլորին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ:
| |
| |
Դիտումներ: 287 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |