Դպրոցից դեպի արվեստի աշխարհ. Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի աշակերտների ճանաչողական այցը պատկերասրահ

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի աշակերտները դասվար Ալինա Միքայելյանի ուղեկցությամբ ճանաչողական այց են կատարել Գորիսի քաղաքային պատկերասրահ։

Այցի նպատակը աշակերտների գեղարվեստական աշխարհայացքի ձևավորումն էր, ինչպես նաև՝ հայ արվեստի նկատմամբ սեր ու հետաքրքրություն սերմանելն արդեն դպրոցական տարիներից։

Աշակերտները շրջեցին պատկերասրահի ցուցադրությունների դահլիճներով, ծանոթացան հայ արվեստագետների ստեղծագործություններին, հետաքրքրությամբ լսեցին ցուցանմուշների պատմությունը, պատկերագրական և պատմամշակութային մեկնաբանությունները։

Դասվար Ալինա Միքայելյանը նշեց, որ նման ճանաչողական այցերը խթանում են աշակերտների ընդհանուր զարգացումը, բարձրացնում գեղագիտական ընկալունակությունը և խորացնում դասարանում ձեռք բերած գիտելիքները՝ կապելով տեսականը կիրառականի հետ։

Այցն ավարտվեց ակտիվ հարցուպատասխանով ու աշակերտների անմիջական տպավորություններով, որոնք վկայում էին՝ արվեստի դահլիճում անցկացրած ժամանակը եղել էր ոչ միայն հետաքրքիր, այլև ուսանելի։

    

    

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.05.2025)
Դիտումներ: 74 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar