Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտները վերջերս իրականացրին ճանաչողական ու զվարճալի շրջայց՝ ծնողների ուղեկցությամբ այցելելով Սյունիքի մարզի երկու կարևոր մշակութային և բնական գոհարներ՝ Որոտնավանք և Շաքեի ջրվեժ։ Ճամփորդությունն իրականացվել էր ոչ միայն որպես հանգստի ու ժամանցի միջոցառում, այլ նաև ուսուցողական այց՝ ուղղված աշակերտների հայրենագիտության խորացմանը, շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և համատեղ ջերմ հիշողությունների ստեղծմանը։ Որոտնավանք Շաքեի ջրվեժ Այսպիսի միջոցառումները նպաստում են սովորողների էմոցիոնալ, կրթական և սոցիալական զարգացմանը։ Դպրոցը մշտապես խրախուսում է նման նախաձեռնությունները՝ ապահովելու համար ուսումնական գործընթացի բազմակողմանի և հետաքրքիր կազմակերպումը։
| |
| |
Դիտումներ: 121 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |