Փետրվարի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, «Կենսաբանություն» առարկայից, 7-րդ «Բ» և 7-րդ «Գ» դասարաններում տեղի ունեցավ դաս-ցուցադրություն: Դասի թեման էր «Ձկների արտաքին և ներքին կառուցվածքային առանձնահատկությունները»: Դասի սկզբում աշակերտները համեմատեցին ոսկրային և կռճիկային ձկների կառուցվածքային տարբերությունները և քննարկեցին ոսկրային ձկներին բնորոշ բոլոր առանձնահատկությունները: Դասի ընթացքում, ուսուցչուհի Մարինե Բաբայանը ոսկրային ձկան օրինակի վրա ցույց տվեց ձկների ներքին օրգանների կառուցվածքը և կրկին անդրադարձ կատարեց առանձին օրգան համակարգերի գործառույթին: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին նաև ձկների արտաքին կառուցվածքը: Ձկան մարմնի վրա գտան զույգ և կենտ լողակները, կողագծի օրգանը, խռիկային կափարիչներն ու դրանց տակ թաքնված խռիկային աղեղները: Դասի ընթացքում աշակերտների հետաքրքրություններն ու ներգրավվածությունը շատ մեծ էր: Միանշանակ է, որ գործնական աշխատանքներն ավելի են ամրապնդում սովորողների արդեն իսկ ունեցած գիտելիքները: Ինչպես ասում են. «Լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել»:
| |
| |
Դիտումներ: 281 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |