«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասներորդ հանդիպումը տեղի ունեցավ 4-րդ «Գ» դասարանում։ Դասը վարեց Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական բաժնի 1-ին կարգի մասնագետ, հայոց լեզվի և գրականության մանկավարժ Աննա Սարուխանյանը։ Դասի թեման էր՝ «Թումանյանն ընթերցող»։ Դասը լի էր հետաքրքիր քննարկումներով և ուսանելի մտորումներով։ Դասի ընթացքում Աննա Սարուխանյանը ներկայացրեց Թումանյանի կյանքն ու գրական ժառանգությունը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրա հայտնի ստեղծագործություններին։ Սովորողներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, վերլուծելով Թումանյանի ստեղծագործությունները և դրանց ազդեցությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքի վրա։ Դասի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Թումանյանի գրական ոճին, նրա մարդկային արժեքներին ու հայրենասիրական մտածողությանը, որոնք բացահայտում են հայ ժողովրդի անցյալն ու պայքարը: Այս դասը շատ կարևոր էր ոչ միայն գրականությունը սիրող, այլև հայրենիքի նկատմամբ սիրով ու պարտավորությամբ լցված յուրաքանչյուր մարդու համար։ Այն օգնեց սովորողներին ավելի խորաթափանցորեն հասկանալու Թումանյանի ժառանգությունը, որը դարերի ընթացքում շարունակում է մնալ ուսանելի և կարևոր։ Սովորողների կողմից ներկայացվեց գեղեցիկ պար Թումանյանի «Ամպի տակից ջուր է գալի» ստեղծագործության ներքո, որի երաժշտության հեղինակն Արմեն Տիգրանյանն է: Դասն ավարտվեց հարցուպատասխանով, իսկ մասնակիցներն արտահայտեցին պատրաստակամություն Թումանյանի ստեղծագործությունները հետագայում ևս ուսումնասիրելու և իր արժեքները պահպանելու: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 4-րդ «Գ» դասարանի ծնող Աննա Սարուխանյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 153 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |