«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնմեկերորդ հանդիպումը տեղի ունեցավ 3-րդ «Ա» դասարանում։ Դասը վարեց Անի Եղոյանը։ Դասի թեման էր՝ «Մայրս»։ Անի Եղոյանը տարբեր հնարների և միջոցների կիրառմամբ հետաքրքիր էր դարձրել դասապրոցեսը։ Դասաժամին սովորողներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին։ Սովորողները պատրաստել էին հուզիչ ստեղծագործություններ, բանաստեղծություններ ու երաժշտական համարներ, որոնք արտահայտում էին մոր՝ կյանքի ամենասիրելի և կարևոր մարդու հանդեպ զգացմունքները։ Սովորողները ներկայացրին իրենց մոր կերպարը տարբեր տեսանկյուններից՝ ընդգծելով մայրերի անսահման աջակցությունն ու ջանքերը ընտանիքում և հասարակությունում։ Դասի ընթացքում աշակերտները սովորեցին գնահատել մայրերի դերը մեր կյանքի ճանապարհին և նրանց նվիրվածությունը։ «Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում իրականացված դասը ևս մեկ քայլ էր՝ գիտակցելու, որ մայրերն ու նրանց նվիրումը հանդիսանում են այն ուժը, որը մեզ առաջնորդում է դեպի կյանքում ճիշտ արժեքների, համբերության, սեր ու բարության աշխարհ։ Դասարանում տրամադրությունը նախատոնական էր, քանի որ պատրաստել էին պաստառներ, նամակներ, իսկ երգն ու պարը, արտասանությունները, գովեստի խոսքերն անպակաս էին։ Իսկ ինչ տոն առանց նվերների, անակնկալների։ Աշակերները որոշեցին իրենց պատրաստած գունազարդ բացիկները, ակրոստիքոսները Մարտի 8-ին նվիրել իրեց մայրերին։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 3-րդ «Ա» դասարանի ծնող Անի Եղոյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 191 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |