Փետրվարի 11-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանում, «Ռուսաց լեզու» առարկայի դասաժամին՝ թեմատիկ հաջորդականության համաձայն, տեղի ունեցավ կինոդիտում: «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանն աշակերտների համար պատրաստել էր ամերիկացի արձակագիր Օ. Հենրիի «Последний лист» պատմվածի հիման վրա նկարահանված ռուսալեզու ֆիլմը: Համանուն պոեմը հրատարակվել է 1907 թվականին «Վառվող ջահ» պատմվածքների ժողովածուում։ Հիշեցնենք, որ 1952 թվականին թողարկվել է պատմվածքի առաջին և ամենահայտնի էկրանավորումը՝ «Կարմրամորթների առաջնորդը և այլք...» ֆիլմը: «Վերջին տերևը» խորհրդային կարճամետրած ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ջեմմա Ֆիրսովան 1959 թվականին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Լարիսա Կադոչնիկովան, Օթար Իոսելիանին։ Հետագայում նույնպես պատմվածը մի քանի անգամ էկրանավորվել է 1984, 2003, 2012, 2013, 2017 և 2020 թվականներին անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն լեզուներով:
Հավելենք, որ ըստ սյուժեի, Գրինվիչ-Վիլլիջ փոքրիկ թաղամասի եռահարկ տներից մեկում ապրում են երկու երիտասարդ նկարիչներ՝ Սյուն և Ջոնսին։ Ջոնսին հիվանդացել էր թոքաբորբով և գտնվում էր մահվան շեմին։ Նրա սենյակի պատուհանից երևում էր, թե ինչպես էին բաղեղից թափվում տերևները։ Ջոնսին համոզված է, որ հենց ծառից ընկնի վերջին տերևը, ինքը կմահանա։ Սյուն փորձում է ընկերուհուն համոզել հրաժարվելու հոռետեսական մտքերից։ Նույն տան ներքևի հարկում ապրում էր վաթսունամյա անհաջողակ նկարիչ Բերմանը, որը շարունակ երազում էր գլուխգործոց նկարել, բայց նույնիսկ փորձ չէր անում սկսել այն։ Սյուն գնում է ծերունի Բերմանի մոտ նրան նկարելու խնդրանքով և պատմում ընկերուհու հիվանդության ու նրա հիմար համոզմունքի մասին, ինչն առաջացնում է ծեր նկարչի ծաղրը նմանատիպ հիմար երևակայության նկատմամբ. Զրույցի ավարտից հետո երիտասարդ նկարիչն ու նրա նորաթուխ բնորդը աստիճաններով բարձրանում են Սյուի ու Ջոնսիի արվեստանոցը։ Գիշերը քամոտ էր ու անձրևոտ։ Հաջորդ առավոտյան հիվանդը պահանջում է բարձրացնել վարագույրը, որպեսզի տեսնի, թե քանի տերև է մնացել բաղեղի վրա։ Անբարենպաստ եղանակից հետո աղյուսե պատի վրա երևում էր վերջին տերևը։ Ջոնսին համոզված է, որ շուտով այն կընկնի, և այդ ժամանակ էլ ինքը կմահանա։ Սակայն հաջորդ օրն ու գիշերն տերևը շարունակվում էր ճյուղից կախված մնալ։ Ի զարմանս աղջկա՝ այն տեղում մնաց նաև հաջորդ օրը։ Դա Ջոնսիին համոզում է, որ ինքը մեղք է գործել իր համար մահ ցանկանալով, և վերադարձնում է ապրելու կամքը։ Առավոտյան գալիս է բժիշկն ու ասում, որ Ջոնսին առողջանալու լավ հնարավորություններ ունի։ Այնուհետև հաղորդում է, որ պետք է այցելի ևս մեկ հիվանդի, որի ազգանունը Բերման է. ծերունին շատ թույլ է, իսկ հիվանդությունը՝ ծանր։ Հաջորդ առավոտյան բժիշկը հաստատում է, որ Ջոնսին ամբողջովին առողջանալու ճանապարհին է։ Նույն օրվա երեկոյան Սյուն ընկերուհուն պատմում է, որ Բերմանը հիվանդանոցում մահացել է թոքաբորբից. «Նա ընդամենը երկու օր միայն հիվանդացավ։ Առաջին օրվա առավոտյան դռնապանը խեղճ ծերուկին գտել էր իր սենյակում՝ հատակին ընկած։ Նա գիտակցությունը կորցրել էր։ Կոշիկներն ու ամբողջ հագուստը թաց էին և սառույցի պես պաղ։ <…> Հետո գտան լամպը, որ դեռ վառվում էր, տեղից շարժած սանդուղքը, մի քանի ցրված վրձիններ և ներկապնակը՝ դեղին ու կանաչ ներկերով։ Սիրելի՛ս, նայի՛ր պատուհանից դուրս բաղեղի վերջին տերևին։ Դու չէի՞ր զարմանում, որ նա քամուց չի դողում ու չի շարժվում։ Այո, սիրելի՛ս, հենց դա էլ Բերմանի գլուխգործոցն է. նա այդ տերևը նկարել էր այն գիշերը, երբ ընկավ վերջին տերևը»։
| |
| |
Դիտումներ: 679 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |